Ցանկություն ունեմ հաղթելու ՉԼ եզրափակիչում․ Մխիթարյան

Իտալական «Ինտեր»-ի և Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին  կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեծ ցանկություն ունի մասնակցելու Չեմպիոնների լիգայի եզրափակչին: Այս մասին հայ կիսապաշտպանն ասել է իտալական լրատվամիջոցներին։

«Ամեն ինչ անելու եմ այդ եզրափակիչին մասնակցելու համար: Ցանկություն ունեմ հաղթելու այդ խաղում, քանի որ կարիերաս մոտենում է ավարտին, և կուզենայի հաղթել Չեմպիոնների լիգայում»,-ասել է Մխիթարյանը:   

Հայ կիսապաշտպանի խոսքով` Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մրցակից «Մանչեսթեր Սիթի»-ն եվրոպական ակումբների շարքում ունի լավագույն կազմերից մեկը:

««Մանչեսթեր Սիթին» աշխարհի լավագույն թիմերից է, որն ունի հիանալի կիսապաշտպանություն, սակայն ուժեղ են նաև մեր կիսապաշտպանները, որոնք գիտեն՝ ինչպես խլել գնդակն ու գրոհ սկսել: Վերջիվերջո մենք պետք է հասնենք նպատակին ու հաղթենք այս խաղում: Չեմպիոնների լիգայի եզրափակիչները ամեն օր չեն լինում, գիտենք, որ բարդ խաղ է սպասվում, սակայն պատրաստ ենք ընդունել այս մրցավազքը, որպեսզի հասնենք հաղթանակի»,- նշել է Մխիթարյանը։

«Մանչեսթեր Սիթի»-ի դեմ սպասվող խաղից առաջ Մխիթարյանը վերականգնվում է ձախ ազդրի մկանային վնասվածքից: Մխիթարյանը վնասվածքը ստացել էր Չեմպիոնների լիգայի «Միլան»-ի դեմ կիսաեզրափակիչի պատասխան խաղում և փոխարինվել էր խաղի 44-րդ րոպեին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանի ազգային հավաքականը բաց մարզում կանցկացնի

Հաջորդը

Կարմիր գրքում գրանցված հսկաները վտանգված են Հայաստանում (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Զինծառայողների մահվան դեպքի մասով ՊՆ խնդրում է հետեւել պաշտոնական տեղեկատվությանը

Օգոստոսի 19-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ մամուլում իրականությանը չհամապատասխող մի շարք տեղեկություններ են շրջանառվում։ Այս մասին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share