Փաշինյանը Պուտինի հետ խոսել է գերիների վերադարձի մասին

Շնորհակալություն հայտնելով հրավերի ու արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ շնորհավորանքի խոսքերի համար՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս հանդիպումը իսկապես շատ կարևոր առիթ է՝ քննարկելու երկկողմ հարաբերություններին առնչվող բոլոր հարցերը:

«Ցավոք, վերջին շրջանում մենք շատ ենք քննարկում հարցեր՝ կապված անվտանգության հետ, քանի որ մեզ մոտ տարածաշրջանում իրավիճակը կայուն չէ: Բոլորը գիտեն Ձեր անձնական և Ռուսաստանի Դաշնության ջանքերը 44-օրյա պատերազմում կրակի դադարեցման հասնելու հարցում: Պետք է ասեմ, որ ռուս խաղաղապահների տեղակայումից հետո Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայուն է: Սակայն ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս անհանգստության, անկայունության օջախներ: Ես այսօր ուզում եմ Ձեզ հետ կիսվել գնահատականներով ու կարծիքներով, թե ինչու և ինչպես է դա տեղի ունենում: Իրավիճակը նաև շատ կայուն չէ Հայաստանի ու Ադրբեջանի հետ սահմանին: Այս թեմայով մենք բազմիցս խոսել ենք: Ուզում եմ ասել, որ այստեղ ևս, ցավոք, ունենք մշտակա անհանգստության օջախ վերջին երկու ամիսների ընթացքում:

Ցավոք, դեռևս ամբողջությամբ լուծված չէ ռազմագերիների հարցը, թեպետ, բարեբախտաբար, այստեղ ևս լավ նորություններ կան, քանի որ մի քանի օր առաջ 15 ռազմագերիներ վերադարձվեցին հայրենիք: Ցանկանում եմ ընդգծել այստեղ Ձեր անձնական դերակատարումը և շնորհակալություն հայտնել Ձեզ»,- նշեց Փաշինյանը։

Փաշինյանը Պուտինին ներկայացրել է նաեւ տնտեսական ոլորտին առնչվող հարցեր։

«Պետք է ասեմ, որ կան նաև լավ նորություններ տնտեսության բնագավառում: Հուսով եմ՝ հիշում եք, որ 2019 թվականին մենք Երևանում քննարկել ենք հարցեր՝ կապված Հարավկովկասյան երկաթուղիների գործունեության հետ: Պետք է ասեմ, որ այսօր Հայաստանում ամբողջ թափով ընթանում են երկաթգծային թարմացումները, ինչն իսկապես լավ լուր է, քանի որ իրականացվում է մեծ ներդրումային ծրագիր»,- ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Փաշինյանի խոսքով ընթացիկ տարում աճել է արտահանումը Հայաստանից դեպի Ռուսաստան:

«Ցանկանում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել նաև «Սպուտնիկ Վի» պատվաստանյութի՝ Հայաստան մատակարարման հարցում ցուցաբերած աջակցության համար: Այսօր մենք ստացել ենք ավելի քան 100 հազար դեղաչափ: Բարեբախտաբար, Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրադրությունը բավական լավ է, այս ֆոնին արդեն նկատելի է ռուս զբոսաշրջիկների հոսքը մեր երկիր»,- նշեց Փաշինյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մոսկվայում հանդիպում են Պուտինն ու Փաշինյանը

Հաջորդը

«Ալաշկերտը» ոչ ոքի խաղաց

Առնչվող նյութեր
Դիտել

Պետք է նստել եւ հանձնաժողովի շրջանակներում լուծել բոլոր հարցերը. Լավրովն անդրադարձել է հայ-ադրբեջանական խնդրին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօրվա ասուլիսի ժամանակ պատասխանել է հարցին թե արդյոք վերջին օրերին ադրբեջանական սահմանային…
Դիտել

Էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծման եւ օտարման համար գործող արտոնության ժամկետը կերկարաձգվի

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 3-ին հրավիրած արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «ՀՀ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share