Փաշինյանի ակնարկը Լուկաշենկոյին

ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց ընդդիմադիրների հայտարարություններին,կապված Բելառուսի նախագահի հնչեցրած արտահայտությունների հետ։

«Ասում են՝ այ դրա համար էլ միջազգային գործընկերներից ստանում ենք այսպիսի արձագանք։ Իսկ, կներեք, ի՞նչ արձագանք ենք ստանում։ Միջազգային գործընկերներից ստանում ենք արձագանք, որ Հայաստանը ժողովրդավարական պետություն է, միջազգային գործընկերներից ստանում ենք արձագանք, որ Հայաստանում ընտրությունները չեն կեղծվում։ Դատական համակարգի մասին կառավարությանը հարց չեն տալիս, Արևելյան գործընկերության քաղաքացիական ֆորումն արձանագրում է, որ Արևելյան գործընկերության մեջ Հայաստանն անկախ դատական համակարգի առումով առաջատար երկիր է, կոռուպցիայի դեմ պայքարի առումով առաջատար երկիր է և այլն։

Իսկ երբ Հայաստանին հրավիրում են ժողովրդավարության սամիթին մասնակցելու, ուրիշ երկրների չեն հրավիրում, էդ երկրները նեղվում են։ Երբ Հայաստանին համարում են ժողովրդավարական երկիր, ուրիշ երկրների չեն համարում, էդ երկրները նեղվում են։ Երբ ասում են, որ Հայաստանում իշխանությունները լեգիտիմ են, ուրիշ տեղեր լեգիտիմ չեն․․․ Հայաստանում իրադարձություններ են տեղի ունեցել, դուք ինձ ավտոմատով տեսե՞լ եք փողոցներում քայլելիս։

Կամ ասում են՝ Հայաստանի հետ էսպես են վարվում, բա որ Ղարաբաղ այցելության համար միջազգային հայտնի լրագրողի ձերբակալում արտահանձնում էին Ադրբեջանին, բա դա Հայաստանի նկատմամբ ապտակ էր, թե՞ ապտակ չէր։ Էդ երբ սկսվեց զենքի միլիարդների վաճառքը Ադրբեջանին, բա ո՞ւր էիք, ինչո՞ւ ձեն չէիք հանում։

Կամ ասում եք՝ Հայաստանի իշխանությունը իր հասցեին հայտարարություններին չի արձագանքում, քաղաքական մեծամասնությունն արձագանքել է։ Դուրներդ չի գալիս արձագանքը, դուք արձագանքեք, կարո՞ղ ա դուք Հայաստանից չեք կամ կարո՞ղ ա Հայաստանը չեք ներկայացնում։ Կամ կարո՞ղ ա հարցական նշանն այս նախադասության վրայից պետք է հանենք։ Այո, այսօր ՀՀ միջազգային բրենդը ժողովրդավարությունն է։ Սա մեզ համար և մարտահրավերներ, և հնարավորություններ է առաջ բերում։ Մենք մեր ռազմավարական նպատակները ձևակերպել ենք, դրանց իրականացման համար մեր ժողովդրի վստահության քվեն ստացել ենք և իրագործելու ենք»,- հայտարարեց ՀՀ վարչապետը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանը պետք է կատարի դատարանի վճռով իր վրա դրված պարտավորությունը. Արարատ Միրզոյան

Հաջորդը

Սուրեն Պապիկյանը հետևել է նոր կառուցվող զորամասի շինաշխատանքների ընթացքին

Առնչվող նյութեր
Դիտել

«Զանգեզուրի միջանցքի» ընկալումները

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հանդիպել է Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Ռոսթամ Ղասեմիի հետ: Երկկողմ տրանսպորտային տարաբնույթ խնդիրներին…
Դիտել

Ռուսական կողմը չի հավակնում Հայաստանի և Ադրբեջանի հետ հաղորդակցության մենաշնորհի. ՌԴ ԱԳՆ

ՏԱՍՍ-գործակալությունը տարածել է Ռուսաստանի ԱԳ նախարարության հայտարարությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության…
Դիտել

Շուշիի սադրանքը՝ հերթական ահաբեկության դրսեւորում․ ԱՀ ԱԳ նախարար (տեսանյութ)

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը «Ազդագիր» կայքի համար մեկնաբանել է Շուշիի մոտ այսօր տեղի ունեցած ադրբեջանական սադրանքը,…
Դիտել

ՌԴ Հարավային և Արևմտյան ռազմական շրջանների զորքերը վերադառնում են իրենց տեղակայման վայրեր. ՌԴ ՊՆ խոսնակ

Բելառուսի հետ «Դաշնակիցների վճռականություն-2022» համատեղ զորավարժություններից հետո ռուսական զորքերի մի մասը վերադառնում է մշտական ​​տեղակայման վայրեր, ասել է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share