Փաշինյանն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Ֆրանսիայի նախագահը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և բարձր գնահատել երկրում ժողովրդավարական գործընթացների անխափան իրականացումը: Ֆրանսիայի նախագահը հայտնել է Հայաստանին 200 հազար չափաբաժին պատվաստանյութ տրամադրելու որոշման մասին: Վարչապետ Փաշինյանը նախագահ Մակրոնին իր երախտագիտությունն է հայտնել այս առթիվ:

ՀՀ վարչապետը տեղեկատվություն է տրամադրել Ադրբեջանի կողմից սահմանային վերջին սադրանքների, ինչպես նաև Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության վերաբերյալ՝ ընդգծելով, որ դրանց նպատակն է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում: Նա նաև անթույլատրելի է համարել հայ գերիների նկատմամբ Ադրբեջանում տեղի ունեցող շինծու դատավարությունները:

Նախագահ Մակրոնը հույժ կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծումն ու սահմանազատումը: Համաձայնելով այս մտքին՝ ՀՀ վարչապետն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանազատում ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը որևէ կերպ խաչաձևվող գործընթացներ չեն: Նա կրկնել է սահմանի երկայնքով ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու, կամ նման որոշման անհնարինության դեպքում՝ որպես այլընտրանք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դիտորդական առաքելության տեղակայման առաջարկությունը:

Ֆրանսիայի նախագահը վերահաստասել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու հետևողական ջանքեր գործադրել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ:

ՀՀ վարչապետը համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանային համատեքստ ունեցող նախաձեռնություններն ու քայլերը կարող են հաջողության հասնել, եթե դրանք արժանանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահող երկրների հավանությանը: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է նաև, որ Հայաստանի կառավարությունը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ նոյեմբերի 9-ին հաջորդած հայտարարությունները, այդ թվում՝ բանակցային գործընթացը վերականգնելու ուղղությամբ և պատրաստ է լիարժեք ներգրավվել բանակցային գործընթացում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայտնաբերվել է եւս 6 աճյուն

Հաջորդը

Այսօր Հայաստանի Հանրապետության շուրջ ունենք բավականին լարված իրավիճակ. Նիկոլ Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

ՊԵԿ նախագահը Մեղրիի մաքսակետում դիմավորել է ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավարին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը դեկտեմբերի 8-ին Մեղրիի մաքսային-կետ բաժնում դիմավորել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի…
Դիտել

Հայտնի է զորանոցի հրդեհի նախնական պատճառը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը կառավարության նիստում մանրամասներ են հայտնել այս գիշեր…
Դիտել

Կովսականում հայ զինծառայողներին խոշտանգել եւ սպանել են․ ՄԻՊ

2020 թ. հոկտեմբերի 20-ին Կովսականում (Զանգելան) հայ զինծառայողներին սպանած և նրանց դիերը խոշտանգած ադրբեջանցի պատերազմական հանցագործներըն այդ երկրի…
Դիտել

ՀՀ-ն ՌԴ-ի հետ քննարկում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունները․ ԱԽ քարտուղար

Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է, թե ինչպես կարող են առաջ շարժվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share