Փաշինյանն օգնություն չի խնդրել Պուտինից․Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում չի քննարկել Ռուսաստանի կողմից օգնության հարցը  Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի հետ կապված։

«Ոչ, Փաշինյանը օգնություն չի խնդրել։ Իհարկե, հայկական կողմը ծայրահեղ մտահոգություն է հայտնել սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։ Այդ մտահոգությունը կիսել է նախագահ Պուտինը, և նա հատուկ նշել է եռակողմ պայմանավորվածությունների և համապատասխան փաստաթղթերի դրույթների կատարման անհրաժեշտությունը, առաջին հերթին այն դրույթը, որում խոսվում է հրադադարի անհրաժեշտության մասին», – ասել է Պեսկովը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վարազդատ Հարոյանը կտեղափոխվի իսպանական ակումբ

Հաջորդը

Ադրբեջանական զինվորականների հանցավոր ներկայությունը կոպտորեն խախտում է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները. Արման Թաթոյան

Առնչվող նյութեր
Դիտել

Պատմական և իրական Հայաստանը ոչ միայն համատեղելի չեն. Փաշինյան

«2021 թվականից ի վեր այս դահլիճում տեղի ունեցող բանավեճերը, որքան էլ հանրության աչքին երբեմն անքաղաքավարի, ապաքաղաքական ու անբովանդակ…
Դիտել

Կարող ենք և պե՛տք է համախմբված և միասնաբար կառուցենք մեր ամուր տուն-հայրենիքը. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 1988 թ.երկրաշարժի 33-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել, որում ասված է. «Այսօր ոգեկոչում ենք…
Դիտել

Լուկաս Սելարայանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում

Լուկաս Սելարայանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share