«Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության տնօրենից ապօրինի գույքի բռնագանձման պահանջ է ներկայացվել դատարան

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 29-րդ հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերության տնօրեն Վ.Հ.-ից և վերջինիս փոխկապակցված անձանցից՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

Չորս անշարժ գույք, որոնցից երեքը՝ Երևան քաղաքում, մեկը՝ Կոտայքի մարզում, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները՝ 324 միլիոն 452 հազար 500 դրամ, մեկ շարժական գույք, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը, մեկ իրավաբանական անձում մասնակցության իրավունք.

17 մլն 771 հազար 372 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի, կամ անհնար է նույնականացնել և բռնագանձել.

107 մլն դրամ և 140 հազար ԱՄՆ դոլար ներդրված ավանդ․

27 մլն 435 հազար 443 դրամ՝ որպես ստացված ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարների մամուլի ասուլիսը (տեսանյութ)

Հաջորդը

Արտավազդ Փելեշյանն այսօր նշում է 85-ամյակը

Առնչվող նյութեր
Դիտել

50 տուժած ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն և դուրս գրվել.ԱՆ

Նախօրեին Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել են թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողներ: Առողջապահության նախարարությունից հայտնում…
Դիտել

Սիլիկյան թաղամասում մեքենան գլխիվայր շրջվել է. 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։20-ի սահմաններում Սիլիկյան թաղամասում, Աջափնյակ վարչական շրջանի դատարանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share