Փլուզում Մուշեղ Իշխանի անվան դպրոցում

Ապրիլի 10-ին՝ ժամը 10։25-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Փավստոս Բուզանդի փողոցի 107 հասցեում գտնվող Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի 3-րդ հարկի դասասենյակներից մեկի բաղդադե առաստաղի մի հատված պոկվել և ընկել է, առկա է մյուս հատվածի ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ դպրոցի դասասենյակներից մեկի (մոտ 33 քմ) առաստաղից փլուզվել է ծեփամածիկի շերտը՝ մոտ 2 քմ, առկա է մյուս հատվածի փլուզման վտանգ․ տուժածներ չկան:

Տեղում առաջարկվել է տվյալ դասասենյակում դասընթացներ չիրականացնել:

Դեպքի վերաբերյալ տեղեկությունը փոխանցվել է Երևանի քաղաքապետարանին և ԿԳՄՍ նախարարությանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Լուկաշենկոն և Շոյգուն բանակցում են Մինսկում

Հաջորդը

Մարմնամարզիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում

Առնչվող նյութեր
Դիտել

Քննարկել ենք Ֆրանսիա- Հայաստան առաջին տնտեսական գագաթնաժողովին առնչվող հարցեր․ Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: «Քննարկել ենք…
Դիտել

Կշարունակենք խրախուսել երկխոսությունը ԱՄՆ Պետդեպը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

ԱՄՆ պետքարտուղարությունը կարևորում է Երևանի ու Բաքվի միջև բաց երկխոսությունն՝ առաջընթաց գրանցելու համար՝ ի պատասխան «Ամերիկայի Ձայնի» հայկական…
Դիտել

«Կենտրոն․Երևանը խոշորացույցի տակ» լուսանկարների ցուցահանդես-մրցույթի արդյունքներով

«Կենտրոն․Երևանը խոշորացույցի տակ» նախագծի շրջանակում անցկացված լուսանկարների ցուցահանդես-մրցույթի արդյունքներով 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրին Մանկավարժական համալսարանի Գեղարվեստական լուսանկարչության…
Դիտել

ՄԻՊ-ը և Ֆրանսիայի դեսպանն այցելել են Սյունիքում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տուժած ընտանիքներին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ն․Գ․ Անն Լույոն հոկտեմբերի 5-ին այցելել են Սյունիքի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share