Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հյուրընկալել է Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հարավային Կովկասում ԶՖԳ ներկայացուցչական գրասենյակի տնօրեն Ռաֆայել Ժոզանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոն:

Ողջունելով ներկաներին՝ փոխվարչապետ Խաչատրյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ երկկողմ արդյունավետ գործակցությունը՝ վերահաստատելով մի շարք ուղղություններով փոխշահավետ եւ կառուցողական գործակցությունն ընդլայնելու հանձնառությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԶՖԳ հետ գործակցությամբ իրականցվող ընթացիկ ծրագրերի, ինչպես նաեւ հնարավոր գործակցության նոր ուղղությունների վերաբերյալ։ Հատուկ անդրադարձ է կատարվել ջրային ոլորտի արդյունավետ կառավարման ուղղությամբ ԶՖԳ հետ ձեւավորված երկարամյա գործակցությանը եւ դրա շարունակականության կարևորությանը։

ԶՖԳ ներկայացուցիչներն իրենց հերթին վերահաստատել են գործակալության պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի Հանրապետությանը եւ կատարելագործելու արդեն իսկ ձեւավորված երկխոսության որակը՝ ստեղծելով նախապայմաններ երկարաժամկետ արդյունավետ գործակցության համար:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արհեստական բանականությամբ HR Drone-ը կօգնի աշխատանք գտնել

Հաջորդը

Կայացել է Լիտվայի և Հայաստանի նախագահների հանդիպումը (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ: Հոկտեմբերի 17-ին Եվրոպական խորհրդարանում նախատեսված է վարչապետ Փաշինյանի ելույթը:…
Դիտել

Փաշինյանի որդուն՝ իր տան մերձակայքից փորձել են առևանգել. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ այսօր՝ 15:00-ի սահմաններում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, իր տան մերձակայքից փորձել են առևանգել:…
Դիտել

Ինձ համար հայկական Արցախի էջը երբեք փակված չի լինելու․ Սերժ Սարգսյան

«Հուսահատությունը մեղք է՝ այդ ճշմարտությունը մեզ համար եղել և մնում է արդիական։ Շնորհակալ եմ, գնանք յուրաքանչյուրս մեր գործին»,-…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share