Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հյուրընկալել է Ֆրանսիայի դեսպանին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին:

Ողջունելով ներկաներին՝ փոխվարչապետ Խաչատրյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում Ֆրանսիայի հանձնառությունը՝ Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունը զարգացնելու եւ ընդլայնելու հարցում: Փոխվարչապետը շեշտել է նաեւ ֆրանսիական կողմի օժանդակության կարեւորությունը ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգին՝ մատնանշելով հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզի դրույթների կատարմանն ուղղված հետեւողական աշխատանքների իրականացումը:

Դեսպան Լույոն, անդրադառնալով ֆրանսիական խոշոր կազմակերպությունների ներկայությանը Հայաստանի տնտեսությունում, հայտնել է ֆրանսիական կողմի պատրաստակամությունը շարունակելու ցուցաբերել աջակցություն ինչպես կարճաժամկետ ծրագրերի, այնպես էլ երկարաժամկետ ռազմավարական բարեփոխումների իրականացման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի ուղղությամբ փոխգործակցության զարգացման հնարավորություններին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բոլոր տեքստերը՝ ուղղված են մեկ նպատակի՝ նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետը խախտած կողմերին ազատել պատասխանատվությունից․ Ռուբինյան

Հաջորդը

ՊԵԿ-ը կանխել է «մեթամֆետամին» և «մարիխուանա» տեսակի թմրանյութերի անօրինական իրացումը

Առնչվող նյութեր
Դիտել

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է IRNA…
Դիտել

Անդրանիկ Թևանյանը վայր է դնում պատգամավորի մանդատը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի՛ ընկերներ, Վայր եմ դնում ՀՀ ԱԺ պատգամավորի…
Դիտել

Արդարադատության միջազգային դատարանի որոշումը գործում է անմիջապես

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն անդրադարձել է Ադրբեջանի դեմ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը։ Կիրակոսյանի խոսքով,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share