Փրկարարները հեռացրել են սելավաջրերը

Օգոստոսի 9-ին, ժամը 17։33-ից մինչև 18։50-ը Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Վանաձոր քաղաքում տեղացած անձրևների, կարկուտի և քամու հետևանքով առաջացած սելավաջրերը լցվել են Նարեկացի պողոտայի և Չարենց փողոցի վրա գտնվող բազմաթիվ շենքերի և առանձնատների նկուղները, շքամուտքերը և բակերը։ Այս մասին տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Փրկարարները քաղաքապետարանի կոմունալ բաժնի և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ հատուկ տեխնիկայի օգնությամբ սելավաջրերը հեռացրել են 7 բազմաբնակարան շենքերի և 13 առանձնատների նկուղներից և շքամուտքերից

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մենք Ձեր այցին սպասում էինք դեռ մայիս ամսին․ Արշակ Կարապետյանը Ստանիսլավ Զասին

Հաջորդը

ՃՏՊ Երասխ-Երևան ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

Առնչվող նյութեր
Դիտել

Մաքսային բարեփոխումներ. պարզեցվել և թվայնացվել են մի շարք գործընթացներ (տեսանյութ)

ՀՀ պետական եկամուտների կոմիտեում վերջին շրջանում իրականացված մաքսային բարեփոխումների արդյունքում պարզեցվել է մաքսային վարչարարությունը, բարձրացվել է քաղաքացիներին և…
Դիտել

Ուկրաինայի նախագահ Զելենսկին հանդես է եկել հեռուստաուղերձով

Շնորհակալ ենք մեր գործընկերներին մեր կողքին լինելու համար: Այս մասին հերթական հեռուստաուղերձի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահը «Մենք…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share