Փրկված արջերը վերականգնում են բնազնդները

Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC) պահվող 19 գորշ արջերից 16-ն առաջին ձյան հետ քուն են մտել, իսկ մյուս երեք գորշ արջերը, թեպետ ձմռան ամիսներին մշտական քուն չեն մտել, գիշերային ժամերին մի քանի ժամ անընդմեջ քնել են: Վերջիններս 2020 թ. գարնանը ռեստորանային համալիրից փրկված արջերն են, որոնք դեռ չեն վերականգնել իրենց վայրի արջերին բնորոշ բնազդները։  

Ձմեռման բնական գործընթացը կենդանիների բարեկեցության ապահովման մասին խոսող ամենաարդյունավետ ցուցանիշներից մեկն է։ Նշվում է, որ փրկված արջերից որևէ մեկն անազատության մեջ ապրելու տարիներին երբևիցե երկարատև քուն չի մտել, ինչը կրկնվելով ամեն տարի կենդանիների մոտ առաջացրել է հոգեֆիզիոլոգիական խանգարումներ:

Այսօր բոլոր արջերը դուրս են եկել իրենց որջերից ու գտնվում են Կենտրոնի մասնագետների խիստ վերահսկողության ներքո, իսկ կենդանիների սննդակարգն ու զբաղվածությունը կազմվել է՝ հնարավորինս մոտեցնելով բնական պայմաններին: Այժմ նրանք սնվում են մեծ քանակությամբ կանաչեղենով, ստանում են պրոտեինի հստակ չափաքանակ և ամբողջ օրը զբաղված են սննդի փնտրտուքով, այնպես ինչպես վայրի բնության մեջ: 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տաք օդի ալիքը Հայաստանի տարածքում կընդհատվի՝ իր տեղը զիջելով Սև ծովից մոտեցող ցիկլոնին

Հաջորդը

Քոչարյանը դատի է տվել Փաշինյանին

Առնչվող նյութեր
Դիտել

Երեկ սահմանի Գեղարքունիքի հատվածում վիրավորված զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ 2021թ. Հուլիսի 23-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի վարչական տարածքում տեղակայված…
Դիտել

Արցախի ուղղությամբ Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը

Մարտի 30-ին ժամը 08:30-ի սահմաններում, Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի բնակիչներ` Սենորիկ Ալավերդյանը և Գենադի Սարգսյանը` գյուղի վարչական տարածքի…
Դիտել

Ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերը կեղծ են. ԱՀ ԱԱԾ

Այսօր զանգվածային լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերով տարածվել է Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավար Անդրեյ Վոլկովի հարցազրույցը, որի հիման…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share