Քաղավիացիայի կոմիտեի պարզաբանումը

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հաստատում է, որ սույն թվականի հոկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության օդային տարածքով իրականացվել է Բաքու-Նախիջևան երթուղով թռիչք: Այս մասին հայտնում են քաղավիացիայի կոմիտեից։

Ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Ադրբեջանի օդային տարածքների օգտագործումը չի սահմանափակվել քաղաքացիական օդանավերի համար՝ բացառությամբ 44-օրյա պատերազմի ժամանակահատվածի:

Նշված երթուղով թռիչքներ շարունակաբար իրականացվել են նաև նախկինում` մինչև 2014 թվականի նոյեմբերի 8-ը, ինչից հետո ադրբեջանական կողմն իր նախաձեռնությամբ դադարել է օգտվել Հայաստանի Հանրապետության օդային տարածքից։

Այս ողջ ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանից Ադրբեջանի օդային տարածքով չվերթեր են իրականացվել դեպի այլ երկրներ և հակառակ ուղղությամբ և շարունակում են իրականացվել։

Հավելենք նաև, որ ՀՀ ավիացիոն իշխանությունների կողմից տարանցիկ թռիչքի թույլտվություն չի տրամադրվում, քանի որ ըստ ընթացակարգերի՝ քաղաքացիական օդանավերով տարանցիկ թռիչքների իրականացման համար որևէ թույլտվություն չի պահանջվում:

Օդային մայրուղիների ընտրության իրավասությունը վերապահված է օդանավ շահագործողներին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանն ու Ուկրաինան ամրապնդում են գործակցությունը զբոսաշրջության ոլորտում

Հաջորդը

ԻԻՀ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Վրաստանի կառավարության ղեկավարը համաձայնվել է բանակցել ընդդիմության հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանիպել է Եվրոպական խորհրդի ղեկավարի ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնի հետ և հայտարարել ընդդիմության հետ կառուցողական…
Դիտել

Վեհափառ հայրապետը առանձին քննարկումներ կունենա նախագահների հետ. Մայր Աթոռ

Ամենայն հայոց կաթողիկոսը գնահատում է ՀՀ և ԼՂՀ նախագահների պատրաստակամությունը՝ հայտնի հանդիպման ձևաչափով արծարծելու երկրի առջև ծառացած մարտահրավերները…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share