Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ մայիսի 19-ին Մոսկվայում տեղի են ունեցել հայ-ռուսական քաղաքական խորհրդակցություններ՝ նվիրված երկու երկրների միջև գործակցությանը բազմակողմ հարթակներում: Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը, ռուսական կողմից խորհրդակցություններին մասնակցեցին ԱԳ նախարարի տեղակալներ Սերգեյ Վերշինինը և Ալեքսանդր Գրուշկոն:

Խորհրդակցությունների ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ և ՌԴ միջև փոխգործակցությանը և կողմերի համար կարևորություն ներկայացնող խնդիրներին: 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության մի շարք հարցերի շուրջ: Այդ առնչությամբ Արտակ Ապիտոնյանը առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել 2020թ. աշնանը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար հարցերին, այդ թվում` հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց ազատ արձակմանը։

Գոհունակություն հայտնելով միջազգային կառույցներում երկու երկրների միջև առկա արդյունավետ գործակցության մակարդակի կապակցությամբ՝ երկուստեք կարևորվել է բազմակողմ հարթակներում հարաբերությունների շարունակական խորացումը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Իսրայելի ուղղությամբ ընդհանուր առմամբ արձակվել է մոտ 4070 հրթիռ

Հաջորդը

Նաիրա Զոհրաբյանը լքում է ԲՀԿ-ն

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի ԱԺ նախագահը ողջունել է Ադրբեջանում Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանների քայլը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ողջունել է Ադրբեջանում Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանների քայլը, որոնք մերժել են…
Դիտել

Ավարտվել է Ներքին Սասնաշեն-Մեծաձոր 9.2կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերականգնումը

Ավարտվել է Ներքին Սասնաշեն-Մեծաձոր մոտ 9.2կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերականգնումը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների…
Դիտել

«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

Սեպտեմբերի 19-ին, ժամը 07։30-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են։ «Արևիկ» ազգային պարկի տարածք են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական…
Դիտել

«Վրացական երազանքը» ստորագրում է ԵՄ հատուկ ներկայացուցչի առաջարկած փաստաթուղթը

Այսօր «Վրացական երազանքը» հրապարակայնորեն ստորագրում է Եվրամիության և Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հովանու ներքո ստեղծված փաստաթուղթը: Խոսքը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share