Քաղաքացիական հագուստով ադրբեջանցիներն անցել են միջդիրքային տարածք․ ՀՀ ՊՆ

Հայաստանի ՊՆ-ն տեղեկացնում է, որ ապրիլի 28-ին, ժամը 11.40-ի սահմաններում, ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, N զորամասի պահպանության տեղամասում, ադրբեջանական Ալիբեյլի բնակավայրի կողմից խախտելով շփման գիծը, քաղաքացիական հագուստով 8-10 անձ անցել են միջդիրքային տարածք, իրենց հետ բերելով 30-40մ երկարությամբ խողովակներ, հավանաբար՝ նշված տարածքից մոտակա ադրբեջանական հենակետ ջուր հասցնելու նպատակով:

Նկատելով ՀՀ ԶՈՒ առաջապահ դիրքերի զինծառայողներին, քաղաքացիական հագուստով անձինք շտապ հեռացել են դեպի Ալիբեյլի բնակավայր՝ թողնելով խողովակները միջդիրքային տարածքում: ՀՀ ԶՈՒ զինծառայողները ցուցաբերել են զսպվածություն և չեն ենթարկվել սադրանքների: Հակառակորդի աշխատանքները դադարեցվել են:  

ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:

ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ԱԺ նախագահը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է ռազմագերիների վերադարձի հարցը

Հաջորդը

«Հանրապետկան» կուսակցությունը կմասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ֆուտբոլիստների կորոնավիրուսի թեստերը բացասական են

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստները Մունդիալի որակավորման փուլի անդրանիկ տուրից առաջ կորոնավիրուսի թեստ են հանձնել։ Այս մասին հայտնել…
Դիտել

Հայաստանի և Վրաստանի միջև առկա է քաղական երկխոսության. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի` մամուլի համար հայտարարությունը Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ հանդիպման արդյունքներով «Հարգելի՛ պարոն…
Դիտել

ՀՀ վարչապետը շնորհավորել է Լորիս Ճգնավորյանին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծննդյան 85-ամյակի կապակցությամբ շնորհավորել է կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանին: «Սիրելի՛ մաեստրո, Ընդունե՛ք ջերմագին շնորհավորանքներս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share