Քաղաքը լռեց

Պատերազմը՝ մարդու կողմից ստեղծված ամենամեծ չարիքն է։ Երևույթ, որը մարդը ստեղծել է իր նմանին, իր տեսակին ոչնչացնելու համար։ Հազարամյակներ շարունակ պատերազմներն են եղել աշխարհակարգերի փոփոխության գլխավոր գործիքը։ Այսօր էլ ցավոք մարդկությունը դեռևս չի կարողացել հին և նոր աշխարհակարգերի փոփոխությունն իրականացնել առանց պատերազմների։

Պատերազմների միջով անցել և անցնում են բոլոր ազգերն ու պետությունները, առանց բացառությունների։

2016թ.֊ի ապրիլի 1֊ն էր, մառախլապատ օր, կարծես երկինքն էլ էր զգում, որ օրը գուժկան է։ Առավոտ էր, գնում էինք դպրոց և լսվեց այդ խլացնող պայթյունը և քաղաքը`իմ մեջ, լռեց։

Հասանք դպրոց, որտեղ արդեն քաոս էր տիրում։ Ուսուցիչները, որոնք արդեն ապրել էին պատերազմ և զգացել թե դա ինչ է, լուռ լալիս էին, իսկ մենք, աշակերտներս, վախից կուչ եկած պատսպարվել էինք նկուղում։

Ճիշտ է մենք այդքան էլ չէին հասկանում թե ինչ է պատերազմը, բայց ամեն դեպքում գիտեինք նրա գինը, այն ապրելու, կյանքի մեզ բաժին հասած գինն է։

Այդ օրը քաղաքը լռեց, լռեց, որ հարգի այն քաջերի հիշատակը, որոնք ընկան հերոսաբար։ Դատարկվեց այն քաղաքը, որ միշտ լի էր մարդկանցով, քաղաքում արևը խամրեց, մարդիկ հեռացան իրենց տներից, հետ գալու ակնկալիքով։

Իմ ընտանիքը ոչ մի տեղ չգնաց։ Մենք չորս օր խաղում էինք բակում՝ պայթյունների խլացնող ձայնի տակ, քնում ու արթնանում էինք այն տանը, որ դղրդում էր ամեն մի կրակոցից, իսկ այդ կրակոցները սովորական ինքնաձիգի կրակոցներ չէին։ Բայց մենք չէինք վախենում, որովհետև այն սահմանը, որ հսկում էր Հայ զինվորը ոչ ոք չի կարող հատել և մարդկանց ոչ մի վտանգ չէր սպառնում։

Մեր քաղաքը սահմանամերձ է, մենք միշտ տեսնում էինք զինվորներ տեղափոխող մեքենաները և կարելի է ասել մենք նրանց ճանապարհում և մեքենաներին ձեռքով հաջողություն էինք մաղթում։ Իսկ զինվորները պատասխանում էին․ «Մի վախեցեք, լավ ա լինելու»։

Նրանցից շատերն իրենց խոստումը պահելու համար ընկան։ Ընկան որպեսզի լավ լինի, ընկան որպեսզի ապրեցնեն մեզ։

Հեղինակ՝ Անուշ Հայրիյան ՀՊՄՀ երկրորդ կուրս

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են Վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ

Հաջորդը

ԱՄՆ դեսպանն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս

Առնչվող նյութեր
Դիտել

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Ապրիլի 5-ին նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի…
Դիտել

Սևանի «Սպիտակ ափ» տարածքի ջրային հատվածից դուրս են բերվել 19 ապօրինի խեցգետնաորսիչներ

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ նշանակության ջոկատը ձեռնարկված բնապահպանական միջոցառումների իրականացման արդյունքում ազգային պարկի Սևան մասնաճյուղի պահպանական գոտում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share