Քարի բեկոր երկաթուղային գծանցումում

Սեպտեմբերի 16-ին, ժամը 11-ի սահմաններում, Արարատ քաղաքի մոտ գտնվող և ճանապարհային նշաններով հագեցած կարգավորվող երկաթուղային գծանցումում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Երկաթուղային գծերը հատող 35AQ419 պետհամարանիշներով բեռնատար մեքենայից ընկել է մի քանի տոննա քաշ ունեցող հսկա քարե բեկոր:

Արդյունքում, Երևանից Երասխ ուղղությամբ երկաթուղային հաղորդակցությունը արգելափակվեց երկու ժամով, մինչև փոխադրումն իրականացնող «Վեկս» կազմակերպությունը հեռացնում էր խոչընդոտը:

Միջադեպը տեղի է ունեցել տրանսպորտային միջոցի թափքի քանդվելու պատճառով: Իսկ գծանցումը հագեցած է հատուկ ռետինե հատակով, որն ապահովում է մաքսիմալ հարթ ճանապարհը:

Վթարի արդյունքում Հարավկովկասյան երկաթուղին կրել է մեծ գործառնական ծախսեր` կոնտակտային ցանցում էլեկտրաէներգիայի անջատման, միջադեպի վայրի առաջիկա ախտորոշման և հնարավոր վերանորոգման տեսքով: Տուժածներ չկան, էլեկտրագնացքների չվացուցակը չի խախտվել:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պուտինը ՀԱՊԿ երկրներին կոչ է արել համախմբվել

Հաջորդը

Երկրաշարժ Շիրակի մարզի Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արևելք

Առնչվող նյութեր
Դիտել

Պուտինն անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է ԼՂ իրադրությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրությունը: «Արմենպրես»-ի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share