Քննարկվել են զինվորական կարգապահության վիճակի բարելավման ուղիները

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա. Դավթյանի ղեկավարությամբ հունվարի 15-ին անցկացվել է «ՀՀ զինված ուժերում զինվորական կարգապահության վիճակը և բարելավման ուղիները» թեմայով հավաք-խորհրդակցություն, որին մասնակցել են զորամիավորումների և զորամասերի հրամանատարների բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալները, ԶՈւ հոգևոր առաջնորդն ու գնդերեցները, սպա-իրավաբաններն ու սպա-հոգեբանները:

Ներկայացված զեկույցներում քննարկվել են առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա. Դավթյանը, ամփոփելով խորհրդակցության արդյունքները, նշել է զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունը, ընդգծել, որ նման հավաքներ անցկացվելու են նաև զորամիավորումներում՝ զորքերում կարգապահության վիճակի բարելա­վման և արտակարգ պատահարների կանխարգելման նպատակով: 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սահմանափակվել է ներմուծումը Ղազախստանից եւ Ռուսաստանից

Հաջորդը

Եվս 7 նմուշում հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամը. ԱՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանում զբոսաշրջությունն արթնանալու նշաններ է ցույց տալիս (տեսանյութ)

2021 թվականի հավաքագրած վիճակագրական տվյալների՝ հունվար- հունիս ամիսներին Հայաստան է այցելել մոտ 240. 000 զբոսաշրջիկ: Ռուսաստանը շարունակում է…
Դիտել

Հայաստանի և Շվեդիայի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր

Հունվարի 11-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմի հետ:…
Դիտել

Մետրոպոլիտենում փոխարինվում են հին օդափոխիչները

Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ սկսվել է օդափոխիչների փոխարինման գործընթացը։ Այս մասին տեղեկացնում են մետրոպոլիտենից։ 14 հզոր օդափոխիչներից…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share