Քննարկվել են Հայաստանի վերափոխման ռազմավարությանն առնչվող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության իրականացմանն ու հնարավոր վերափոխմանն առնչվող հարցեր: Այս մասին տեղեկացնում են կառավարությունից։

Վարչապետը խորհրդակցության սկզբում նշել է.

«Այսօր հավաքվել ենք քննարկելու և վերանայելու Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությունը և, ի վերջո, հասկանալու այդ ռազմավարության հարաբերություններն ընթացիկ իրավիճակի հետ, գնահատելու կապերը կառավարության գործունեության և միջոցառումների ծրագրերի հետ: Նաև, ըստ այդմ, պետք է տեսնենք, թե ինչ կարգաբերումների անհրաժեշտություն կա, ընդհանրապես կա, թե՝ չկա, և ինչպես ենք շարունակում ռազմավարության իրականացումը՝ իհարկե նախ և առաջ գնահատելով դրա ակտուալությունը:

Այս ընթացքում իմ դիտարկումները և աշխատանքը ռազմավարության հետ ցույց է տալիս, որ այն իր ակտուալությունն ընդհանրապես ոչ միայն չի կորցրել, այլև հակառակը, նույնքան ակտուալ է, որքան նրա ընդունման և հրապարակման պահին: Մենք այս առումով հիմա պետք է կողմնորոշվենք մեր հետագա անելիքների շուրջ»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի. ԱՀ ԱԱԾ

Հաջորդը

Ջրականից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

Առնչվող նյութեր
Դիտել

Ընդդիմության նախագիծը չընդունվեց

ՀՀ ազգային ժողովը չընդունեց «Հայաստան» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է քրեականացել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային…
Դիտել

Արցախի հրշեջները կանխել են առանձնատանը բռնկված հրդեհը

Հունիսի 30-ին ժամը 19:59-ին Արցախի ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Իվանյան…
Դիտել

ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանի և Ղարաբաղի իրավիճակը

Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Վաղարշակ Հարությունյանը մայիսի 19-ի երեկոյան հեռախոսազրույց են ունեցել, քննարկվել է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share