Քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտի տվյալների բացահայտումների թվայնացման ծրագրերի ստեղծման աշխատանքները

ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը երեկ աշխատանքային հանդիպում է ունեցել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային քարտուղարության երկրի համակարգող՝ տիկին Օլեսյա Նեխորոշկոյի հետ:

Հանդիպմանը մասնակցել են նաև Համաշխարհային բանկի, ԱՃԹՆ հայկական գրասենյակի ներկայացուցիչները և ՏԿԵՆ ընդերքի վարչության մասնագետները:

Քննարկվել են ԱՃԹՆ-ի շրջանակում հանքարդյունաբերության ոլորտի տվյալների համակարգված բացահայտումների թվայնացման և էլեկտրոնային ծրագրերի փաթեթի ստեղծման առաջիկա աշխատանքները:

Նշվել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության ջանքերը մի շարք կարևոր պահանջների բավարարման գործում և Հայաստանի Հանրապետությունում ներդրված ընթացակարգերը ԱՃԹՆ անդամ այլ երկրների համար ներկայացվում են որպես օրինակելի փորձ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մանրամասներ է հայտնել

Հաջորդը

Դատախազությունը պահանջում է Սամվել Մայրապետյանից 5․7 մլրդ դրամ բռնագանձել

Առնչվող նյութեր
Դիտել

Ծայրահեղ ծանր վիճակով վիրավոր չկա. ՊՆ

Հոտկեմբերի 5-ի դրությամբ ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներից 61-ն ավարտել է բուժումն ու դուրս գրվել…
Դիտել

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի համատեղ նիստում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 5-ին ելույթ է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի համատեղ…
Դիտել

Եվրոպական դատարանը Ադրբեջանին ժամանակ է տվել մինչև երկուշաբթի

Քիչ առաջ Եվրոպական դատարանը որոշում է կայացրել երեկ Հայաստանի ներկայացրած միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում…
Դիտել

Այցելեցի Հայաստան՝ Ֆրանսիայի եղբայրական երկիր. Ֆրանսիայի նախագահի թեկնածուն գրառում է կատարել

Ֆրանսիական Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար, Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը Հայաստան կատարած այցելության վերաբերյալ գրառում է կատարել «Ֆեյսբուք»…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share