Քննարկվել են հողային բարեփոխումներին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հողային բարեփոխումներին վերաբերող հարցեր:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել գյուղատնտեսական նշանակություն ունեցող չօգտագործվող հողատարածքների կրճատմանը, հողատարածքների բաշխվածությանը, ոռոգելի տարածքների ընդլայնմանը, հողատարածքների չօգտագործման հիմնական պատճառներին, մինչ այժմ հողային բարեփոխումների շրջանակում կատարված որոշ աշխատանքներին:

Քննարկվել են հողերի խոշորացմանը և հողային շուկայի զարգացման նպատակով փորձնական ծրագրի իրականացմանը, հողերի մշակության և կոնսոլիդացման համար առաջարկվող տնտեսական մեխանիզմների մշակմանն ու կիրառմանը վերաբերող հարցեր:

Կարևորվել է ոռոգման ջրով ապահովված, սակայն չմշակվող հողատարածքների գույքագրումը, հողատարածքների մշակման արդյունավետության բարձրացմանը միտված միջոցառումների իրականացումը:

Վերը նշված հարցերի շուրջ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների կողմից ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է հողային բարեփոխումների իրականացումն ու գյուղացիական տնտեսությունների եկամտաբերության բարձրացումը, այդ թվում՝ մշակվող հողատարածքների խոշորացման արդյունքում: Կառավարության ղեկավարը պատասխանատուներին հանձնարարել է ձևավորել համապատասխան աշխատանքային խումբ, որը կմշակի գործողությունների ճանապարհային քարտեզ:

Վարչապետն անհրաժեշտ է համարել նաև պիլոտային ծրագրի իրականացումը, ինչը կնպաստի խնդիրների վերհանմանն ու հետագայում բարեփոխումներն արդյունավետ իրականացնելուն:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սոցիալական պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերը կավելացվեն

Հաջորդը

Ալրաղացի Լյովիկը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման

Առնչվող նյութեր
Դիտել

Գիշերը Ուկրաինայի տարածքի վրա արձակվել է 18 հրթիռ․ բոլորը ոչնչացվել են

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին իր Telegram ալիքում հայտնել է, որ Ուկրաինան գիշերը լայնամասշտաբ հրթիռակոծության է…
Դիտել

ՀՊՏՀ-ում բացվել է 44-օրյա պատերազմում զոհված ուսանող-հերոսների լսարան

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետում բացվել է Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված ուսանողներին նվիրված լսարան, որը կրում…
Դիտել

«Հայկական կողմի խղճին ենք թողնում ԼՂ ճակատագրի պատասխանատվությունը երրորդ երկրների վրա բարդելու փորձերը»․ Զախարովա

ՌԴ բոլոր պարտավորությունները հստակ ամրագրված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, պարզապես պետք է բացել այդ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share