Քննարկվել են ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքների կատարման ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանn աշխատանքային
խորհրդակցություն է անցկացրել միջպետական, հանրապետական նշանակության ճանապարհների ընթացիկ
ձմեռային և ընթացիկ ամառային պահպանման աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների (ՃՃՇ) հետ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պատասխանատուների մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքների կատարման ընթացքը, առկա խնդիրները, արձանագրված թերություններն ու բացթողումները, սպասարկման որակի բարելավմանն ուղղված միջոցառումները:

Նախարարի կողմից տրվել են համապատասխան
հանձնարարականներ:

Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ այս ոլորտում առաջնահերթ նպատակը ճանապարհների պահպանման
և կառավարման զարգացած համակարգի ներդնումն է՝ հիմնված բարձր կարողություններ ունեցող մասնագիտացված ընկերությունների վրա:

Նախարարն ընդգծել է, որ ճանապարհները սպասարկելիս ՃՃՇ-ները պետք է խստագույնս հետևեն և պահպանեն կնքված պայմանագրերով և կառավարության կողմից հաստատված կարգով սահմանված տեխնիկական պահանջներն և նորմերը, թարմացնեն և համալրեն օգտագործվող տեխնիկայի պարկը՝ համապատասխանեցնելով սահմանված պահանջներին:

Նշվել է, որ եղանակային ամենաբարդ պայմաններում ևս սպասարկող ընկերությունները պետք է պատրաստ լինեն ապահովելու ճանապարհների պատշաճ սպասարկումը։

Հանդիպմանը ներկա նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդգծել է, որ ճանապարհների վատ սպասարկումը կարող է պատճառ հանդիսանալ և նպաստել ճանապարհատրանսպորտային պատահարների
աճին։ Հետևաբար, հետևողական կերպով ուսումնասիրություն և վերահսկողություն է իրականացվելու յուրաքանչյուր դեպքով և պարզվելու է՝ արդյոք ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառը
ճանապարհի վատ սպասարկումն է եղել, թե ոչ։

Ղալեչյանը նկատել է, որ ՃՃՇ-ներն իրենց աշխատանքներին նոր որակ պետք է հաղորդեն՝ ժամանակին և ճիշտ կազմակերպեն ձնամաքրման աշխատանքները, բարելավեն կատարման եղանակը:

Նշվել է նաև աշխատանքների
նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու և վերահսկողության նոր մեխանիզմներ ներդնելու
անհրաժեշտությունը։

Հանդիպման ժամանակ ՃՃՇ-ների ներկայացուցիչների կողմից հնչել են տարբեր առաջարկություններ, որոնք քննարկվել են նախարարի և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ներկայացուցիչների կողմից։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Քննարկվել են մայրաքաղաքի զարգացման մի շարք ծրագրեր

Հաջորդը

«QR» կոդը սկանավորելու կարիք չկա

Առնչվող նյութեր
Դիտել

Անակարան մեկնաբանել է Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալու որոշումը

Թուրքիան դուրս  է եկել կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի Ստամբուլյան կոնվենցիայից, քանի որ դրա հիմնական էությունը փոփոխվել է.…
Դիտել

Սյունիքում ստեղծվել է օպերատիվ շտաբ

Հայաստան – Արցախ ավտոճանապարհի փակ լինելու հետևանքով ուղևորների համար առաջացող խնդիրների լուծման աշխատանքը համակարգելու նպատակով Սյունիքի մարզպետի որոշմամբ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share