Քննարկվել են Ներքին գործերի նախարարության կառուցվածքին և գործառույթներին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության շրջանակում քննարկվել են նոր ձևավորվելիք Ներքին գործերի նախարարության կառուցվածքին և գործառույթներին վերաբերող հարցեր:

Վարչապետին է ներկայացվել Ներքին գործերի նախարարության կազմավորման նախագիծը՝ լրամշակված նախորդ քննարկումների արդյունքներով արձանագրված առաջարկներով: Քննարկման առարկա են դարձել ՆԳՆ կառավարման կառուցվածքին, դրանում միավորվող պետական կառույցների կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներին, տարածքային կառավարման մոդելներին, գործառույթների շրջանակին, օրենսդրական դաշտին առնչվող և այլ հարցեր: Նշվել է, որ նախատեսվում է նախագիծն ավարտուն տեսքի բեր ել մինչև տարեվերջ, ապա գործարկել ՆԳՆ-ն:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև կառուցվածքային բարեփոխմանը համահունչ մասնագիտական չափանիշների սահմանումը և քաղաքաշինական ենթակառուցվածքի ապահովումը, որոնք պետք է համապատասխանեն նոր կազմավորվող նախարարության բովանդակությանը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է շարունակել աշխատանքները նախագծի վերջնականացման ուղղությամբ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սուրեն Պապիկյանն այցելել է DEFEXPO ցուցահանդես

Հաջորդը

Հայկական կողմը շահագրգռված է խթանել քաղաքական երկխոսությունը Նորվեգիայի հետ. Ալեն Սիմոնյան

Առնչվող նյութեր
Դիտել

429-ը ծանր վիճակում են, 96 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է. Անահիտ Ավանեսյան

Այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով հիվանդներից 429-ը ծանր վիճակում են, 96 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է։ Այս մասին հայտնել…
Դիտել

ԱԺ մեծամասնությունը չընդունեց Արցախի եւ ՀՀ շուրջ ստեղծված իրավիճակի մասին հայտարարությունը

Ազգային ժողովի այսօրվա նիստում չընդունվեց հրատապ թեմայով քննարկման արդյունքում առաջարկվող «Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share