Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միասնական ծրագիր իրականացնելու հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում ֆրանկոֆոն ծրագրերի համակարգման աշխատանքային խմբի հերթական նիստը:

Աշխատանքային խումբը ձևավորվել է ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ նախարարության համակարգման, այդ թվում՝ առաջնահերթաբար կրթության և մշակույթի ոլորտներում Հայաստանում գործող ֆրանկոֆոնիայի դերակատարների միջև փոխգործակցությունը և ծրագրային նախաձեռնություններն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով: Նիստը վարել է աշխատանքային խմբի ղեկավար, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

«Մեր նպատակն է ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում անցկացնել ոչ միայն առանձին կառույցների միջոցով, այլև հանդես գալ համատեղ իրականացրած առանցքային ծրագրով՝ նախապես մշակելով գործողությունների պլան: Ծրագրում պետք է ապահովվի տարբեր հաստատությունների լավագույն մասնակցությունը»,- ասել նախարարի տեղակալը:

Նիստում քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված ՀՀ ուսումնական, մշակութային հաստատությունների կողմից նախապես ներկայացված միջոցառումների ցանկը, ինչպես նաև ֆրանկոֆոն երկամսյակը միասնական ձևաչափով և ռեսուրսների միավորմամբ անցկացնելու հնարավորությունները:

Աշխատանքային խմբի՝ բարձրագույն, միջին մասնագիտական կրթության, հանրակրթական և մշակութային ենթախմբերի պատասխանատուները ներկայացրել են իրենց ոլորտներում անցկացվող միջոցառումները, հանդես եկել առաջարկներով: Քննարկվել են հաջողված միջոցառումները մեկ ծրագրում ինտեգրելու հնարավորությունները, ինչպես նաև միջոցառումների մասին տեղեկատվության հասանելիությունը պատշաճ ապահովելու և մուտքի պահանջները սահմանելու հարցերը՝ կարևորելով մարզաբնակ պատանիների ներգրավման խթանումը:

Քննարկման արդյունքում կողմերը որոշել են Ֆրանկոֆոնիայի օրերը մեկնարկել պաշտոնական բացմամբ, որը կուղեկցվի թեմատիկ համերգով, ինչպես նաև անցկացնել էքսպո՝ կրթական բաղադրիչով:

Միջոցառումների անցկացման համար նախատեսվում է մշակութային կառույցների հետ համագործակցություն:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վահե Հովհաննիսյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալլագերին

Հաջորդը

Արցախում դրամահավաք է կազմակերպվում Սիրիայում աղետից տուժած հայրենակիցներին օգնելու նպատակով

Առնչվող նյութեր
Դիտել

Կներդրվի քաղաքացիների եկամուտների հայտարարագրման համակարգը

Հայաստանում 2023 թվականից մինչև 2025 թվականը կներդրվի քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ, ինչը թույլ կտա ձևավորել հարմարավետ միջավայր…
Դիտել

Ձերբակալվել է Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեիի զարմուհին

Իրանի հոգևոր առաջնորդ և գերագույն այաթոլլա Ալի Խամենեիի զարմուհին՝ Ֆարիդե Մորադխանին, ձերբակալվել է այն բանից հետո, երբ համաշխարհային…
Դիտել

Գետափ գյուղի մոտ Եղեգիս գետի վրա կառուցված կամուրջը երկկողմանի երթեւեկելի է

Մ-10 միջպետական ավտոճանապարհի՝ Վայոց ձորի Գետափ գյուղի մոտ Եղեգիս գետի վրա կառուցված կամուրջը երկկողմանի երթեւեկելի է։ «Արմենպրես»-ին այս մասին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share