Քննարկվել է ավտոմեքենաների գազաբալոնների վկայագրման գործընթացը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հանդիպել է գազաբալոնների վկայագրում իրականացնող 12 կազմակերպության ներկայացուցիչների և էլեկտրոնային համակարգի ներդրման աշխատանքներն իրականացնող ընկերության ներկայացուցչի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է հանրապետությունում ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնների վկայագրման գործընթացը, այդ աշխատանքներին խոչընդոտող հանգանաքները, լիցենզավորված կազմակերպությունների կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայության որակի բարձրացման խնդիրները, գազաբալոնների վկայագրման տեխնոլոգիական պրոցեսների կազմակերպման և արդյունավետ իրականացման հետ կապված խնդիրներ:

2021 թվականի օգոստոսի 16-ից ուժի մեջ է մտել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 26.1-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն՝ գազաբալոնային սարքավորումների տեղադրումը և գազաբալոնների պարբերական վկայագրումն իրականացնում են այն կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք ունեն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխան լիցենզիա, իսկ սույն թվականի օգոստոսի 1-ից ուժի մեջ է մտնում օրենքի նույն հոդվածի 4-րդ մասը, որի համաձայն՝ արգելվում է գազաբալոնների լցավորումն առանց էլեկտրոնային շտեմարանի տվյալների հետ նույնականացվելու, նույնականացումից հետո դրական եզրակացություն չստանալու դեպքում: Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների միասնական ռեգիստր կազմավորելու նպատակով էլեկտրոնային շտեմարանը ձևավորվում է գազաբալոնային սարքավորումներ տեղադրող և պարբերական վկայագրում իրականացնելու իրավասություն ունեցող կազմակերպությունների կողմից գազաբալոնային տրանսպորտային միջոցներին և գազաբալոններին վերաբերող տվյալները էլեկտրոնային շտեմարան մուտքագրելու եղանակով:

էլեկտրոնային համակարգի ներդրման աշխատանքներն իրականացնող ընկերության ներկայացուցիչը ներկայացրել է էլեկտրոնային համակարգի ձևավորման ընթացքը։
Գույքագրել է հանդիպման ընթացքում ներկայացված առաջարկությունները:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պարոնայք գեներալներն անիմաստ են համարում

Հաջորդը

Կաթողիկոսը մեկնեց ԱՄԷ

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանը պատրաստակամ է Օմանի հետ զարգացնել փոխգործակցությունը. Արարատ Միրզոյան

Հայաստանի և Օմանի արտաքին գործերի նախարարները ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Օմանի Սուլթանության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման…
Դիտել

Հայաստանն ու Արցախն անցել են ծանր պայքարի բովով, և հենց այդ պայքարն է դարձել Արցախի հայկական մնալու գրավականը. Վահագն Խաչատուրյան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի առթիվ: «Սիրելի հայրենակիցներ, 1991 թ. սեպտեմբերի 2-ին…
Դիտել

Պայթյունի հետևանքով հոսպիտալացվածների թվում կա նաև մեկ հղի. ԱՆ

Պայթյունի հետևանքով հոսպիտալացվածների թվում կա նաև մեկ հղի: Կնոջ և պտղի կյանքին վտանգ չի սպառնում: Բժիշկները նրանց առողջական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share