Քննարկվել է պետությանը պատճառված վնասի վերականգնման միասնական հաշվեհամարի գործարկման հարցը

Քրեական գործերով մինչդատական վարույթի փուլում պետությանը և համայնքներին պատճառված վնասի վերականգնման նպատակով վճարումները պետք է կատարվեն մեկ միասնական գանձապետական հաշվեհամարին: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին հանդիպման ժամանակ:

Հանդիպմանը մասնակցել են Դատախազության, Հակակոռուպցիոն կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների կոմիտեի, ինչպես նաև Քննչական կոմիտեի ներկայացուցիչները:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ողջունել է հանդիպման մասնակիցներին և տեղեկացրել, որ աշխատանքային խումբը մինչև տարեվերջ Վարչապետի աշխատակազմ պետք է ներկայացնի պետությանը և համայնքներին պատճառված վնասի վերականգնման մեկ միասնական գանձապետական հաշվեհամար ունենալու գործընթացի կազմակերպման մասին եզրակացություն՝ ֆինանսական և իրավական բաղադրիչներով: «Հարցը շատ կարևոր է. բոլորս պետք է շահագրգռված լինենք, որ օր առաջ ստեղծենք միասնական հաշիվ, որպեսզի, ինչպես ՀՀ վարչապետն է բազմիցս նշել, ամեն տարի ունենանք պետությանը պատճառված վնասի վերականգնման հանրագումար, այն արտացոլվի նաև պետական բյուջեի եկամուտների մեջ»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը:

Գլխավոր դատախազության Կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետ Արմեն Մարուխյանը աշխատանքային խմբին է ներկայացրել պետությանը և համայնքներին պատճառված վնասի վերականգնման գործող կարգավորումների կապակցությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքներն ու գույքագրված խնդիրները, որոնք խոչընդոտում են վերականգնված գումարները տնօրինելիս և հաշվառելիս:

Մասնավորապես, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ իրավասու մարմիններում քննվող քրեական վարույթներով պետությանը կամ համայնքներին պատճառված վնասը վերականգնվում է տարբեր նախաքննական մարմինների կամ դատախազության դեպոզիտային, պետությանը պատճառված վնասի վերականգնման և ՊԵԿ միասնական հաշվեհամարներին: «Որոշ դեպքերում պատճառված վնասը վերականգնվում է այն կազմակերպության հաշվեհամարին, որին հանցագործությամբ պատճառվել է վնասը, իսկ հաճախ մեկ նախաքննական մարմնում քննվող քրեական վարույթով պատճառված վնասը վերականգնվում է մեկ այլ նախաքննական մարմնի դեպոզիտային հաշվին»,- տեղեկացրել է Վարչության պետը:

Հանդիպման ընթացքում պետական մարմինների ներկայացուցիչներն անդրադարձել են պետությանը և համայնքներին պատճառված վնասի վերականգնման արդյունավետ մեխանիզմ ներդնելու, դրան զուգահեռ՝ տարիների ընթացքում տարբեր պետական մարմիններին այդ նպատակով փոխանցված գումարների գույքագրում սկսելու հարցերին, տրվել են նաև հանձնարականներ, սահմանվել են ժամկետներ:

Աշխատանքային խմբի հանդիպումները կրելու են շարունակական բնույթ՝ ապահովելու համար Վարչապետի որոշմամբ սահմանված վերջնաժամկետի պահպանումը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Թեհրանում մեկնարկել են Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի բանակցությունները

Հաջորդը

Սպասվում է մինչև -2 աստիճան ցուրտ

Առնչվող նյութեր
Դիտել

Մահացած քաղաքացին նույնականացվել է

«Սուրմալու» առևտրի տարածքում պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկը նույնականացվել է։ Մահացած քաղաքացին Գագիկ Կառլենի Կարապետյանն է։…
Դիտել

Վեհափառ հայրապետը առանձին քննարկումներ կունենա նախագահների հետ. Մայր Աթոռ

Ամենայն հայոց կաթողիկոսը գնահատում է ՀՀ և ԼՂՀ նախագահների պատրաստակամությունը՝ հայտնի հանդիպման ձևաչափով արծարծելու երկրի առջև ծառացած մարտահրավերները…
Դիտել

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Հովիկ Աբրահամյանից 59 անշարժ գույք բռնագանձելու վերաբերյալ հայցադիմումը

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական՝ 30-րդ և 31-րդ հայցադիմումները: Մեկ հայցադիմումով…
Դիտել

Մեղադրյալը դուրս է նետվել քննչական վարչության երկրորդ հարկի լուսամուտից

2023թ. ապրիլի 27-ին մեղադրյալը ցատկել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության երրորդ հարկի միջանցքի լուսամուտից և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share