Քննարկվել է փախստականների վերադարձի հարցը Լեռնային Ղարաբաղ. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը հայտնում է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ընդունել է փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիին։

«Քննարկվել է փախստականների ու ներքին տեղահանվածների վերադարձի հարցը Լեռնային Ղարաբաղ ու դրա հարակից շրջաններ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի՝ հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ հայտարարության համաձայն»,- նշված է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

Տեղեկացվում է, նաեւ որ զրույցի ընթացքում կարծիքներ են փոխանակվել փախստականների, ներքին տեղահանվածների ու քաղաքացիություն չունեցող անձանց խնդիրների վերաբերյալ՝ հաշվի առնելով նաև COVID-19-ի համաճարակը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հրդեհ հայ-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում․ սահմանվել է հերթապահություն

Հաջորդը

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ-ն պատրաստակամ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցը «Nouvelles d’Arménie» ամսագրին. Ինչպիսի աշխարհաքաղաքական վիճակում է գտնվում Հայաստանը 44-օրյա պատերազմից գրեթե…
Դիտել

Արցախի ԱԺ նախագահը հանդիպել է Պաշտպանության բանակի հրամանատարի հետ

Օգոստոսի 16-ին ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանն ընդունել է Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանին: Խորհրդարանի…
Դիտել

Ցանկացած հակաօրինական վարք ցուցաբերած վարորդ պատժվելու է օրենքի ամբողջ խստությամբ

Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը կոչով դիմել է վարորդներին. «Հարգելի՛ քաղաքացիներ, Վարդավառի տոնական միջոցառումներով պայմանավորված՝ հուլիսի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share