Քննարկվել է Քաջարանի շուրջ 7 կմ երկարությամբ թունելի կառուցման հարցը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման, Քաղաքային Կայուն Զարգացման Ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։

Նիստի ընթացքում քննարկվել են Քաջարանի շուրջ 7 կմ երկարությամբ թունելի կառուցման և մոտեցող ճանապարհների վերակառուցման ներդրումային ծրագրի իրականացման վերաբերյալ հարցերը։ Բարձրացվել են նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 3՝ Լանջիկ–Գյումրի հատվածի իրականացման առաջընթացը և առկա խնդիրները։ Հավանություն է տրվել դեպի Ակունք, Մաստարա և Լանջիկ բնակավայրեր լրացուցիչ մուտքեր կառուցելու առաջարկությանը։

Անդրադրաձ է արվել Տրանշ 4, Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման նպատակով օտարման և տարաբնակեցման գործընթացն իրականացնելու կարևորությանը և այդ նպատակով մասնագիտական խումբ ներգրավելու անհրաժեշտությանը։ Հանձնարարվել է իրականացնել համապատասխան ծառայությունների գնման գործընթաց:

Դիտարկվել են նաև Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի ավարտման փուլի վերաբերյալ հարցերը։ Աշխատանքների որակի երաշխիքային ժամկետում պատշաճ վերահսկողություն ապահովելու նպատակով քննարկվել է տեխնիկական հսկողի ծառայությունների ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությունը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Միլանը» տրանսֆերային առաջարկ է պատրաստում Սպերցյանի համար. La Gazzetta dello Sport

Հաջորդը

ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել ադրբեջանցի զինվորականների տեղաշարժերի կապակցությամբ

Առնչվող նյութեր
Դիտել

Վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը

Վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը խափանվել էր Ադրբեջանի կողմից հունվարի 17-ի ժամը 13.00-ին: Այս մասին «Ֆեյսբուքի» իր…
Դիտել

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Սյունիք և Արցախ

Հունիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականաց պատվիրակության ուղեկցությամբ հայրապետական այցով մեկնեց Սյունիքի…
Դիտել

ԱՄՆ 2000 զինվորական բարձր պատրաստության վիճակում սպասում է կարգադրության՝ Մերձավոր Արևելքում տեղակայվելու

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կարգադրել է շուրջ 2000 զինվորականի պահել բարձր պատրաստության վիճակում, որպեսզի համապատասխան հրամանի դեպքում…
Դիտել

Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +39-ից +41 աստիճան տաքություն

Պայմանավորված արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ՝ հունիսի 25-28-ը հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share