Քննարկվում է ՀԱՊԿ դիտորդներին օգտագործելու հնարավորությունը. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ քննարկվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիտորդներին օգտագործելու հնարավորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բարենպաստ պայմաններ ստեղծելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: 

«Հիմա քննարկվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիտորդների օգտագործման հնարավորությունը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների պայմանավորվածությունների իրականացման բարենպաստ պայմաններ ստեղծելուն նպաստելու համար: Մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիան և ընդհանուր առմամբ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը, ներառյալ՝ համապատասխան պայմանագրի կնքումը»,- ասել է Լավրովը:

Լավրովը նաև ընդգծել է Անկախ պետությունների համագործակցության աջակցության կարևորությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու համար:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ապաշրջափակման դեպքում ռուսական ներդրումների հոսքը Հայաստան կարող է կազմել մինչև 5 միլիարդ դոլար. Օվերչուկ

Հաջորդը

Նիկոլ Փաշինյանը կպատասխանի Հանրային հեռուստաընկերության հարցերին

Առնչվող նյութեր
Դիտել

Էլեկտրոմոբիլների համար ԱԱՀ արտոնությունը կերկարաձգվի մինչեւ 2024 թվականը

Էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների համար գործող արտոնությունների ժամկետը կերկարաձգվի մինչև 2024 թվականի հունվարի 1–ը: «Նախատեսվում է մինչև…
Դիտել

Վահագն Խաչատուրյանը կմասնակցի Չարլզ Երրորդի թագադրության արարողությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը բրիտանական կողմի հրավերով աշխատանքային այց է կատարել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության՝…
Դիտել

Բանակցային պրոցեսը վերականգնելու հնարավորություն ունենք․ Սերժ Սարգսյան

– Պարո՛ն նախագահ, ամփոփենք մեր զրույցն այսօրվա իրողություններով: Դուք փոքր-ինչ խոսեցիք այդ մասին` բանակցային գործընթացը կանգնած է, չկա,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share