Քոչարյանի գրպանում տեղավորված գործիչները դուրս են գալիս նրա գրպանից

Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» խմբակցության ամենահայտնի փրկիչներից մեկը վայր է դնում պատգամավորական մանդատը։ Արամ Վարդևանյանն այսօր հայտարարել է որ հրաժարվելու է մանդատից և վերադառնալու է փաստաբանական համայնք։

Մի քանի օր առաջ էլ հայտնի դարձավ, որ «Հայաստան» խմբակցության կազմում ընդգրկված «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից հեռանում են մի քանի պատգամավորներ։ Սակայն նրանք առայժմ մանդատներից հրաժարվելու մտադրություն չեն հայտնել։

Այն ինչ տեղի է ունենում Ռոբերտ Քոչարյանի գրպանի   խմբակցությունում զարմանալի չէ։

Մի քանի ամիս Երեևանի և մարզերի փողոցներով զբոսնելուց հետո հայրենիքի «փրկիչները» արդեն փրկում են իրենց։ Փրկում են իրենց՝ խորտակվող նավից։

Շրջիկ կրկեսի կարկառուն դեմքերը հերթով լքում են Քոչարյանի նավը։

Արամ Վարդևանյանը, ով ամիսներ առաջ ինքնավստահ հայտարարում էր թե Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա, ժողովուրդը ցույց կտա իր կամքը՝ այսօր հեռանում է քաղաքականությունից։

Ժողովուրդը կամքը ցույց տվեց, բայց ոչ Վարդևանյանի երազած կամքը։

Երկրորդ նախագահի գրպանում տեղավորված գործիչները դուրս են գալիս գրպանից, կամ գուցե նրանց հանում են գրպանից։ Որքան էլ մեծ լինի Քոչարյանի գրպանը այն թերևս չի կարող տեղավորել արդեն բոլոր նրանց, ովքեր ամիսներ առաջ միմյանց հերթ չտալով խցկվում էին այնտեղ։

Տապալված իշխանափոխությունից հետո՝ Ռոբերտ Քոչարյանի գրպանը հավանաբար սկսել է փոքրանալ, սակայն այնտեղ առայժմ բավական հարմար են իրենց զգում հին ընկերները՝ դաշնակցականները։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բրյուսլի եռակողմ հանդիպումը չի կայանա

Հաջորդը

Ժամանակավորապես փակ կլինի Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող ուղեանցը

Առնչվող նյութեր
Դիտել

Բավրայի մաքսակետը սեպտեմբերի 9-ին ժամանակավորապես չի գործի

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վրացական կողմում՝ Նինոծմինդայում նոր մաքսային կետի կառուցման գործընթացի ավարտով պայմանավորված՝ ժամանակավորապես չի…
Դիտել

Սուրեն Պապիկյանն ու Սերգեյ Շոյգուն պայմանավորվածություն են ձեռք բերել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել իրադրության կայունացման ուղղությամբ

Սեպտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հետ:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share