ՔՊ անդամները չեն ներկայացել Երևանի ավագանու նիստին

Երևանի ավագանու Իմ քայլը խմբակցության ՔՊ անդամներն այսօր չեն ներկայացել Երևանի ավագանու նիստին, որպեսզի քվորումից բացակայության պատճառով այն չկայանա։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նիստի սկզբում հայտնեց, որ քվորում չկա և կես ժամ ընդմիջում հայտարարեց։

Ընդմիջումից հետո ավագանու ՔՊ անդամները կրկին չներկայացան նիստին։ Երեւանի ավագանու նիստը քվորումի բացակայության պատճառով չկայացավ։

Հայկ Մարությանը հայտարարեց, որ իր հրաժարականի հետ կապված բոլոր հարցերի պատասխանը կտա վաղը։

Հիշեցնենք, որ վաղը տեղի է ունենալու ավագանու արտահերթ նիստ, որի օրակարգում է Հայկ Մարությանի հրաժարականի եւ Երեւանի նոր քաղաքապետի ընտրության հարցը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ

Հաջորդը

Հայաստանը կանգնած է Ձեր եւ բարեկամ Ֆրանսիայի կողքին. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին

Առնչվող նյութեր
Դիտել

Միջազգային իրավունքը պետք է հարգվի՝ անկախ նրանից, թե որքան գազ և նավթ ունեք. Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Ադրբեջանը մեկ ամիս շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղի 120…
Դիտել

Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 870 նոր դեպք

Ապրիլի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 207973 դեպք, որոնցից 187256-ն` առողջացած, 3859-ը` մահվան ելքով:…
Դիտել

Բայրամովն ու Ռիքերը քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի տարրերը և տարածաշրջանային իրավիճակը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը երկուշաբթի օրը հանդիպել է ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական, ԵԱՀԿ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share