Քրեակատարողական ծառայության պետն այցելել է «Սևան» քրեակատարողական հիմնարկ

Մարտի 29-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանն աշխատանքային այցով եղել է «Սևան» քրեակատարողական հիմնարկում:

Սերգեյ Ատոմյանն իր առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի, Ծառայության գլխավոր քարտուղար Արամ Նիկոյանի, խորհրդական Անդրանիկ Սիմոնյանի և հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արսեն Արզումանյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել հիմնարկի ողջ տարածքում, ծանոթացել 2022 թվականին իրականացված շինբարեկարգման աշխատանքներին: Մասնավորապես նախորդ տարվա ընթացքում «Սևան» քրեակատարողական հիմնարկում վերանորոգվել են կոյուղագծերը, դատապարտյալների հանրակացարանները, տեղադրվել է կոյուղաջրերի մաքրման կայան, կառուցվել են թեքահարթակներ հենաշարժողական խնդիրներ ունեցող դատապարտյալների համար, բնակելի գոտու սենյակներից մեկը վերանորոգվել և վերափոխվել է փայտամշակման արտադրամասի:

2023 թվականին ևս նախատեսվում է իրականացնել մի շարք կապիտալ վերանորոգման աշխատանքներ՝ վարչական շենքի ընդլայնում, հսկիչ-անցագրային կետի վերանորոգում, երկու դիտաշտարակների կառուցում, բնակելի գոտու բաղնիք-լվացքատան մասնաշենքի կապիտալ վերանորոգում և այլն:

Շրջայցի ընթացքում Սերգեյ Ատոմյանը զրուցել է նաև դատապարտյալների և տեսակցության եկած հարազատների հետ՝ լսելու նրանց հարցերը, դժգոհությունները կամ առաջարկները:

Ամփոփելով այցը «Սևան» քրեակատարողական հիմնարկում՝ Ծառայության պետը տվել է խիստ հանձնարարականներ շինարարական աշխատանքների ընթացքում վերհանված թերությունները կարճ ժամկետում վերացնելու ուղղությամբ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Ռոսսելխոզնադզորի» հայտարարության մեջ չկա որևէ քաղաքական ենթատեքստ. Քերոբյան

Հաջորդը

Վարորդը խոստովանել է, որ ավտոմեքենայի սրահում առկա են «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների փաթեթներ

Առնչվող նյութեր
Դիտել

Երկրաշարժ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք

Հունիսի 27-ին, տեղական ժամանակով ժամը 07:49-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 03:49-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի…
Դիտել

Վարդան Ղուկասյանի անդամությունը  «Հանրային Ձայն» կուսակցությունում դադարեցվել է

 «Հանրային Ձայն» կուսակցության կառավարման խորհրդի հայտարարությունը։ 09.01.2024թ տեղի է ունեցել  «Հանրային Ձայն» կուսակցության կառավարման խորհրդի նիստ։ Նիստով պարզվել…
Դիտել

Եղիշե Կիրակոսյանը Հաագայում կմասնակցի Ադրբեջանի դեմ ՀՀ դիմումի բանավոր քննարկումներին

ՀՀ վարչապետի որոշմամբ, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը կգործուղվի Հաագա։ Ինչպես նշված է որոշման մեջ՝ «Ռասայական խտրականության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share