Քրեակատարողական հիմնարկներում անցկացվել են համաժամանակյա շախմատային խաղեր

Մարտի 27-ին և 28-ին Շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, Հայաստանի քառակի չեմպիոն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանն այցելել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներ՝ անցկացնելու շախմատի համաժամանակյա խաղեր երկու հիմնարկների ներհիմնարկային մրցաշարերի արդյունքում լավագույնս հանդես եկած դատապարտյալների հետ:

Խաղերին հետևել է նաև Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը։ Նա հաջողություն է մաղթել մասնակիցներին և կարևորել է անազատության պայմաններում նրանց կողմից ժամանակն իմաստալից անցկացնելու ընտրությունը:

Սմբատ Լպուտյանը շնորհակալոություն է հայտնել Ծառայության և հիմնարկների ղեկավարությանը՝ մշտական համագործակցության համար, ոգեշնչել է դատապարտյալներին՝ շախմատը որպես հիմնական զբաղմունք ընտրելու համար, իսկ խաղերի ավարտից հետո վերլուծել է դատապարտյալների խաղը և մասնագիտական խորհուրդներ տվել նրանց:     

Գրոսմայստեր Լպուտյանի հետ խաղի արդյունքներով «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներից ընտրված մասնակիցները հետագայում հանդես կգան միջհիմնարկային մրցաշարում՝ դատապարտյալների միջև անցկացվող շախմատի աշխարհի առաջնությանն ընդառաջ Հայաստանի դատապարտյալների հավաքականը ձևավորելու նպատակով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վարչապետի աշխատակազմի ծառայողական տրանսպորտային միջոցների թիվը կրճատվել է

Հաջորդը

Արմեն Գրիգորյանն Էստոնիայում քննարկել է ԵՄ առաքելության ներկայությունը Հայաստանում

Առնչվող նյութեր
Դիտել

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը զգուշացնում է

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը գյուղատնտեսներին զգուշացնում է սածիլում չկատարել։ Հարգելի գյուղատնտեսներ, հաշվի առնելով մարտի 28-29-ին գիշերային ժամերին հանրապետության…
Դիտել

Գյումրու «Բարեկամության այգու» սահադաշտն ու վերնիսաժն արդեն բացված են

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր մասնակցել է «Բարեկամության այգու» սահադաշտի և վերնիսաժի պաշտոնական բացմանը։ Միջոցառմանը ներկա են գտնվել…
Դիտել

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն կտուգանվի 20 մլն դրամի չափով.ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն կտուգանվի 20 մլն դրամի չափով։ Տեղեկությունը հրապարակված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքէջում։ Որոշումը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share