Օդի ջերմաստիճանը կհասնի +42 աստիճանի

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 16-21-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+42 աստիճանի։

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

Հանրապետության տարածքում հուլիսի 16-ի ցերեկը և 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-17-ը կբարձրանա 2-4 աստիճանով՝ առավելագույնը հասնելով 40-42 աստիճանի։

Երևանում հուլիսի 16-ի ցերեկը և 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ավարտվել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը

Հաջորդը

Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրության նախագիծը

Առնչվող նյութեր
Դիտել

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Նիկոլ Փաշինյանը՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների մասին

Նիկոլ Փաշինյանը՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների մասին․ Մանրամասները տեսանյութում․
Դիտել

Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության համատեղ հայտարարությունը

Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի (մայիսի 2-3) կապակցությամբ կողմերը հանդես են եկել հետևյալ համատեղ հայտարարությամբ, որը ներկայացվում է…
Դիտել

Ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցը քննարկվում է. Արթուր Հովհաննիսյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ հարցին, թե խմբակցությունում կոնսենսուս կա՞ ընդդիմադիր պատգամավորներին…
Դիտել

Հաագայում քննում են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործը. ՈՒՂԻՂ

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունից հայտնում են, որ ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմինը՝ Արդարադատության միջազգային դատարանը, հոկտեմբերի 14-15-ին Հաագայի Խաղաղության պալատում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share