Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով

Առաջիկա 5  օրերին  Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում և Երևանում  սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, ինչ առնչությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ազգաբնակչությանը հորդորում է պահպանել հրդեհավտանգության կանոնները:

Հայաստանի տարածքում օգոստոսի 22-ի ցերեկը, 23-26-ին` գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև մինչև 15-20 մ/վ արագություն։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 25-27-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևանում օգոստոսի 22-ի ցերեկը, 23-27-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում մինչև 16-18 մ/վ արագություն։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՄԻՊ-ի անդրադարձ «Ֆիզգարադոկ»-ի ակցիայի հետ կապված իրադարձություններին

Հաջորդը

Ձերբակալվել է ԵԿՄ ՀԿ Արարատի տարածքային ստորաբաժանման նախագահը

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ՊՆ-ն հերքել է ադրբեջանական ապատեղեկատվությունը

ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով. «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր հոկտեմբերի 12-ին՝ ժամը…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Սանկտ Պետերբուրգ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 7-ին աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ:  Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, վարչապետն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share