Օնիկ Գասպարյանի հարցով ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանում է տարածել

Հայաստանի վարչապետի աշխատակազմը պարզաբանում է տարածել ՀՀ վարչական դատարանի՝ Օնիկ Գասպարյանի վարչական գործով ընդունված հայցի ապահովման որոշման կապակցությամբ։ .  

«ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը սահմանադրական նորմի հիմքով` իրավունքի ուժով ուժի մեջ մտած Հանրապետության նախագահի հրամանագրի հիման վրա, 10.03.2021թ․-ին, ազատվել է զբաղեցրած պաշտոնից, ինչն արձանագրել է ՀՀ վարչապետը նույն օրը տարածված հայտարարությամբ։ Օնիկ Գասպարյանի կողմից ՀՀ վարչական դատարան է ներկայացվել նախ վիճարկման հայց՝ խնդրելով անվավեր ճանաչել նախագահի հրամանագիրը, որը հաստատվել է 2021թ․-ի մարտի 10-ի՝ վարչապետի՝ Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին հայտարարությամբ և ճանաչման հայց՝ առ ոչինչ ճանաչել նույն հրամանագիրն առ ոչինչ ճանաչելու պահանջովը։ ՀՀ վարչական դատարանի կողմից, 15.03.2021թ.-ին, վերադարձվել է հայցը և առաջարկվել ոչ ճիշտ հայցատեսակը պատշաճ հայցատեսակով փոխարինել (վերադարձնելու որոշումը հավանաբար հայցվորին տրվել է առձեռն՝ նախապես տեղեկացնելով, քանի որ նույն օրը հայցվորը ներկայացրել է փոփոխված հայցը, նույն որոշումը առձեռն չի տրամադրվել պատասխանողին): Նույն օրը, ներկայացվել է փոխարինված հայցը` Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին, որն ընդունել է վարույթ: Ներկայացվել է նաև հայցի ապահովման միջնորդություն: Դատարանի կողմից, 17.03.2021թ.-ին բավարարվել է հայցի ապահովման միջնորդությունը, որոշվել է` ձեռնարկել հայցի ապահովման միջոց՝ հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարման տեսքով, այն է՝ մինչև սույն գործով գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը ճանաչել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը: Հարկ է նշել, որ ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն համապատասխան ակտը, տվյալ դեպքում՝ ՀՀ նախագահի հրամանագիրն ուժի մեջ է իրավունքի ուժով:

Սահմանադիրը նշված սահմանադրական նորմի ուժով ուժի մեջ մտած ակտի շրջադարձի հնարավորություն չի նախատեսել։ Հետևաբար, Օնիկ Գասպարյանը ազատված է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից, իսկ ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ընթացակարգով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նոր պետի նշանակման գործընթացը շարունակվում է»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Covid 19. Գրանցվել է 1024 նոր դեպք

Հաջորդը

ԱՄՆ Քրիստոնեական եկեղեցիների ազգային խորհրդն անդրադարձել է Արցախի և հայ ռազմագերիների խնդրին

Առնչվող նյութեր
Դիտել

Պարեկներին 80.000 ՀՀ դրամ կաշառք առաջարկած անձը ձերբակալվել է

2023 թվականի նոյեմբերի 20-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք առաջարկելու և ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով վերջիններիս…
Դիտել

Ֆրանսիան ողջունել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը և վերահաստատել իր աջակցությունը ուղիղ շփումների շարունակմանը

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է հուլիսի 16-ին Թբիլիսիում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև կայացած հանդիպմանը:…
Դիտել

Լիլիթ Մակունցը հանդիպել է կոնգրեսական Ջեյմս ՄաքԳովերնի հետ

Փետրվարի 9-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընթացակարգերի հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Ջեյմս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share