Օսթինը վերահաստատում է ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել Ուկրաինային

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հաստատել է Վաշինգտոնի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել Կիևին։ Համապատասխան հայտարարությունը նա արել է շաբաթ օրը՝ ելույթ ունենալով Կալիֆորնիայում Ռոնալդ Ռեյգանի նախագահական հիմնադրամի կողմից կազմակերպված ֆորումում։ 

«Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինայի ինքնապաշտպանության իրավունքին այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի», – ասել է Օսթինը` պնդելով, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի աջակցությունը «կենսական» է Կիևի իշխանությունների համար: «Մենք կաջակցենք Ուկրաինային իր քաղաքացիներին և երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու ձգտումներում», – շարունակել է Պենտագոնի ղեկավարը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Հաջորդը

ԱԱ-2022. Դեկտեմբերի 4-ի հանդիպումների ժամանակացույց

Առնչվող նյութեր
Դիտել

Քննարկվում է ՀԱՊԿ դիտորդներին օգտագործելու հնարավորությունը. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ քննարկվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիտորդներին օգտագործելու հնարավորությունը՝…
Դիտել

ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարները քնարկել են Սյունիքում անվտանգային խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր

Ապրիլի 7-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հեռախոսազրույցը:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share