«Օրնիֆլ» տրագիկոմեդիայի պրեմիերան Դրամատիկական թատրոնում (լուսանկարներ)

Երկու տարվա դադարից հետո Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի խաղացանկում կա նոր բեմադրություն:

Նոյեմբերի 28-ին կայացած պրեմիերան սպասված էր ինչպես դերասանական անձնակազմի, այնպես էլ թատերասերների համար:

Ֆրանսիացի գրող Ժան Անույի համանուն պիեսը թարգմանել է դերասան Արտաշես Մխիթարյանը, այնուհետև՝ դեռ երկու տարի առաջ սկսել են բեմադրման աշխատանքները, սակայն համավարակի ու այլ պատճառներով պրեմիերան հետաձգել են:

Բեմադրիչն ու գլխավոր դերակատարը Հրաչյա Հարությունյանն է, նա նաև զբաղվել է նկարչական ձևավորման աշխատանքներով:

«Օրնիֆլ»-ի առանցքում մարդկային կրքերն են՝ սեր, դավաճանություն, փառասիրություն, շահեր, հավատարմություն, ատելություն եւ այլն։ Բեմականացումը ժամանակակից մոտիվներով է՝ պարային ու երաժշտական գրավիչ դրվագներով:

Դերասանական կազմը բավական մեծ է, դերակատարներն են՝ Լուիզա Ղամբարյանը, Նարինե Պետրոսյանը, Լևոն Հախվերդյանը, Մարիամ Ադամյանը, Ռուբեն Կարապետյանը, Արա Գեւորգյանը, Էդուարդ Գասպարյանը, Նարեկ Մարտիրոսյանը, Լիզա Բարսեղյանը, Էմմա Մանուկյանը, Էմմա Մկրտչյանը, Լիդիա Գրիգորյանը, Ռոբերտ Զախարյանը, Նարեկ Քթոյանը, Վլադիմիր Մսրյանը (կրտսեր) եւ Էվելինա Շախիրյանը (կրտսեր):

Այս ներկայացման առանցքային հերոսներից է Օրնիֆլի քարտուղարուհին՝ օրիորդ Սյուպոն, որը երկար տարիներ սիրահարված է կոմսին: Օրիորդին մարմնավորող Նարինե Պետրոսյանն ընդգծում է. «Իմ հերոսուհին կարծես ներկայացման խիղճը լինի: Մի աղջնակ, ունենալով որոշակի թերություններ, միտումներ ունի բոլորին հավասար լինելու, իր պատկերացումներում նա ամեն ինչ ճիշտ է անում: Նա միշտ բարձրաձայնում է խղճի մասին, քանի որ Օրնիֆլի կերպարի մեջ տեսնում է այնպիսի հատկանիշներ, որոնց հետ համաձայն չէ։ Այդ իսկ պատճառով փորձում է խղճին կպնել, բոլորի հանդեպ փորձում է արդարացի լինել»։

Դերասանուհու կարծիքով՝ ներկայացումը հետաքրքիր կլինի այն նրանց համար, ովքեր սիրում են թատրոն գնալիս խորհել, որոշակի ենթադրություններ անել․ «Ավելի պատրաստված հանդիսատեսի համար է՝ թե՛ ճաշակի, թե՛ մտքի, եւ թե՛ միգուցե դերասանական կատարումների ընկալման իմաստով»։

Երկու գործողությամբ տրագիկոմեդիայի տևողությունն է շուրջ 140 րոպե, այն արդեն խաղացանկում է, կարող եք դիտել դեկտեմբերի 5-ին, 12-ին, 19-ին:

Տեքստի հեղինակ՝ Ալինա Ստեփանյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մասնակի փլուզվել է Պեմզաշեն գյուղը Լեռնակերտ գյուղին միացնող կամուրջը

Հաջորդը

Մեսին 7-րդ անգամ նվաճեց «Ոսկե գնդակը»

Առնչվող նյութեր
Դիտել

Պուտինը հայտարարել է, թե երբ կավարտվի մոբիլիազացիան ու ինչու էր դրա կարիքն առաջացել

Մասնակի մոբիլիզացիայի բոլոր միջոցառումները կավարտվեն երկու շաբաթվա ընթացքում, ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով Աստանա երկօրյա…
Դիտել

Ալիեը Ղարաբաղի հարցի կարգավորման համար գումար էր առաջարկել․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որն աշխատանքային այցով ապրիլի 13-14-ին Բաքվում էր, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ պատմել է, որ Ադրբեջանի…
Դիտել

Զանգեզուրի միջանցքի տրամաբանությունը ընդունելի չէ Հայաստանի համար. Էդուարդ Աղաջանյան

Հայաստանի կողմից բազմիցս նշվել է, որ Զանգեզուրի միջանցքի տրամաբանությունը որևէ կերպ ընդունելի չէ Հայաստանի համար: Այս մասին ԵԱՀԿ ԽՎ-ում…
Դիտել

Նիկոլ Փաշինյանի ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ, որում մասնավորապես ասված…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share