«Ֆիթչը» վերանայել է Հայաստանի «B+» վարկանիշը. հեռանկարը «կայուն»-ից՝ դեպի «դրական»

«Ֆիթչ» վարկանիշային գործակալությունը, վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն «B+» վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից փոխելով դեպի «դրական»:

Հեղինակավոր վարկանիշային գործակալության զեկույցում նշվում է, որ Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարի վերանայման հիմքում ընկած են տնտեսության դրական դինամիկան և բարձր տնտեսական աճը, որի վրա դրական ազդեցություն է ունեցել մարդկանց և կապիտալի զգալի ներհոսքը, հարկային եկամուտների գերակատարումն ու պարտքի բեռի նվազումը, տնտեսության արտաքին դիրքի բարելավումը:

Մասնավորապես, հատկանշական է Հայաստանի բարձր տնտեսական աճը, որը 2022թ. գնահատվել է 11.6%՝ ամենաբարձրը վերջին 15 տարիների ընթացքում: Բարձր աճի ձևավորման վրա ազդել են միգրանտների և կապիտալի զգալի ներհոսքը։ Գործակալությունն ակնկալում է, որ միգրանտների զգալի մասը կմնա Հայաստանում առնվազն երկու-երեք տարի, ինչը կհանգեցնի դրական տնտեսական զարգացումների պահպանմանը:

Արձանագրվել է նաև բյուջեի դեֆիցիտի զգալի նվազում՝ պայմանավորված հիմնականում հարկային եկամուտների բարձր աճով: Արդյունքում, 2022թ. բյուջեի դեֆիցիտ/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 2.2% 2021թ. 4.6%-ի դիմաց: Բացի այդ, կառավարության պարտքը 2022թ. նվազել է գրեթե 13 տոկոսային կետով՝ կազմելով ՀՆԱ-ի 47.6%-ը և ակնկալում է, որ միջնաժամկետ հատվածում կպահպանվի այդ մակարդակում։

Դրական է գնահատվում նաև կապիտալի ներհոսքի պայմաններում արտաքին դիրքի բարելավումը՝ ընթացիկ հաշվի հավելուրդը, ինչը նպաստել է նաև արտարժութային պահուստների 880 մլն ԱՄՆ դոլար ավելացմանը: Բացի այդ, 2022թ. զուտ արտաքին պարտքը նվազել է մոտ 12 տոկոսային կետով և կազմել է ՀՆԱ-ի 44.5%-ը։ Գործակալությունը արտաքին կայունության տեսանկյունից կարևորում է ԱՄՀ հետ 171 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ եռամյա կանխարգելիչ նոր ծրագիրը, որը բացասական արտաքին ցնցումների դեպքում կարող է հանդիսանալ որպես բուֆեր:

Միևնույն ժամանակ, Գործակալության դիտարկմամբ Հայաստանն առանձնանում է կառավարման ուժեղ ցուցանիշներով, ինչպես նաև մակրոտնտեսական և հարկաբյուջետային քաղաքականության ամուր շրջանակով և բարեփոխումների նկատմամբ վստահելի հանձնառությամբ:

Գործակալության կողմից նշվել են նաև սուվերեն վարկանիշի հետագա բարելավմանը նպաստող գործոնները, որոնք են՝ միջնաժամկետ հատվածում կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշի շարունակական նվազումը և կապիտալի զգալի ներհոսքի արդյունքում արձանագրված արտաքին դիրքի և ֆինանսների բարելավման պահպանումը միջնաժամկետ հատվածում:

ՀՀ ֆինանսների նախարարություն

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոն

Հաջորդը

<strong>Սևակ Խանաղյանի մենահամերգն ու ամուսնության առաջարկը կազմակերպչին</strong>

Առնչվող նյութեր
Դիտել

Հայկական կայքերը ադրբեջանցի հաքերների թիրախ

Տարիներ շարունակ հայկական կայքերը եղել են եւ շարունակում են մնալ ադրբեջանցի հաքերների հարձակման թիրախ։ Ինչու՞ են գրոհում ադրբեջանցիները…
Դիտել

Մեսսիին Չինաստանում ձերբակալել են

Պեկինի օդանավակայանում ձերբակալվել է Արգենտինայի հավաքականի ավագ, աշխարհի չեմպիոն Լիոնել Մեսսին։ Պատճառը Մեսսիի՝ երկիր մուտք գործելու համար անհրաժեշտ…
Դիտել

ՊԵԿ-ը բացահայտել է հանքարդյունահանման ապօրինի դեպք

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի վարչական տարածքում գտնվող…
Դիտել

Սեյրան Օհանյանը չունի այնքան քաղաքական քաշ, որ կարողանա իր խմբակցություններին ուղղորդել․ Արթուր Հովհաննիսյան

Սեյրան Օհանյանի ասածը պարզապես իր խմբակցության պատգամավորին փրկելու անհաջող փորձ է: Լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ ՔՊ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share