«Ֆիթչ» վարկանիշային գործակալությունն անփոփոխ է թողել ՀՀ սուվերեն վարկանիշը

«Fitch Ratings» միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության` արտարժույթով երկարաժամկետ թողարկողի դեֆոլտի «B+» վարկանիշը` «կայուն» հեռանկարով:

Վարկանիշի պահպանման հիմքում ընկած են մակրոտնտեսական եւ հարկաբյուջետային քաղաքականության ամուր շրջանակը, բարեփոխումների իրականացման արժանահավատ հանձնառությունը, ինչպես նաեւ կառավարման եւ գործարար միջավայրի, մեկ շնչին ընկնող եկամտի ցուցանիշները` համադրելի երկրների հետ համեմատության մեջ: Միեւնույն ժամանակ, նշված դրական հանգամանքներին զուգահեռ գործակալությունն առանձնացրել է բարձր արտարժութային պետական պարտքի, համեմատաբար թույլ արտաքին ֆինանսների եւ աշխարհաքաղաքական լարվածության գործոնները:

Գործակալությունն անդրադարձել է նաեւ 2021 թվականի երկրորդ եռամսյակի իրական ՀՆԱ-ի` նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ 13.2 տոկոս աճին, որը պայմանավորված էր շինարարության, գյուղատնտեսության եւ ծառայությունների ծավալների աճով, ինչպես նաեւ դրամական փոխանցումների զգալի ներհոսքով` միեւնույն ժամանակ կանխատեսելով 2021 թվականի իրական ՀՆԱ-ի 5.5 տոկոս աճ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Արևիք» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են

Հաջորդը

Անչափահասի կողմից դանակահարություն կատարելու գործն ուղարկվել է դատարան

Առնչվող նյութեր
Դիտել

Իլոն Մասկը և Հռոմի պապը հանդիպման ընթացքում քննարկել են մարդկության ապագան

Ամերիկացի գործարար, Tesla էլեկտրական մեքենաներ արտադրող ընկերության ղեկավար Իլոն Մասկը հայտնել է, որ հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի…
Դիտել

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Խավիեր Կոլոմինա

Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի…
Դիտել

Սահմանազատման հանձնաժողովի երրորդ նիստը տեղի կունենա նոյեմբերին Բրյուսելում

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share