Ֆինանսական համակարգը կայուն է. ՀՀ ԿԲ նախագահ

ՀՀ Կենտրոնական բանկը 2021 թվականի ավարտի համար կանխատեսում է 4.2 տոկոս տնտեսական աճ: Ինչ վերաբերում է գնաճին, ապա այսօրվա 9.6 տոկոսի համեմատ տարին կավարտվի 8.4 տոկոս գնաճի շրջանակում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Խոսելով բանակային համակարգի վիճակի մասին ՀՀ ԿԲ նախագահը նշել է, որ հոկտեմբերի տվյալով ունեն ավանդների 4.4 տոկոս աճ: 8 տոկոս նվազում կա վարկերի մասով:

ԿԲ նախագահի խոսքով ֆինանսական համակարգը կայուն է եւ կապիտալացված: Այս պահի դրությամբ իրացվելիության եւ վճարունակության խնդիրներ չկան:

Մարտին Գալստյանի խոսքով 2022 թվականին տնտեսական աճն ավելի բարձր է լինելու, քան այս տարի:

«Խնդիրները որոնք եղել էին համավարակի եւ պատերազմի հետ կապված 2020 թվականի ընթացքում, իրենց արտացոլումը գտել են 2021 թվականին: Նույնիսկ այդ արտացոլումը գտնելով հանդերձ մենք որոշակի նվազում ունենք: Այս պարագայում նույնիսկ ես կարծում եմ, որ կունենաք կայունացում, այլ ոչ թե իրավիճակի վատթարացում՝ մեր չվճարած վարկերի եւ պարտավորությունների գծով»,- ասաց ԿԲ նախագահը:

Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 14-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 7.75 տոկոս:

Հաշվի առնելով արտաքին հատվածից փոխանցվող գնաճային ազդեցությունների էական ավելացումը, ինչպես նաև գնաճային սպասումների գնահատվող զարգացումները՝ Կենտրոնական բանկի խորհուրդը նպատակահարմար է համարում բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Նման պայմաններում կանխատեսվում է, որ 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և կանխատեսվող միջնաժամկետ հորիզոնում կմոտենա նպատակային 4% ցուցանիշին ու կկայունանա դրա շուրջ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանական զինված ծառայողները պետք է հրատապ հեռացվեն ճանապարհներից Սյունիքում. Արման Թաթոյան

Հաջորդը

ՄՊՀ-ն վարույթ է հարուցել Երևանի քաղաքապետարանի և մի շարք տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ

Առնչվող նյութեր
Դիտել

Լաչինի միջանցքը չի կարող լինել Ադրբեջանի որևէ տեսակի վերահսկողության տակ. Արտակ Բեգլարյան

Լաչինի միջանցքը չի կարող լինել Ադրբեջանի որևէ տեսակի վերահսկողության տակ, և այդ հարցը որևէ առնչություն չունի Հայաստանի և…
Դիտել

Ջալալ Հարությունյանին մեղադրանք է ներկայացվել, վերջինիս պաշտոնավարումը կասեցվել է

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային…
Դիտել

Բոլորի նկատմամբ վերաբերմունքը լինելու է նույնը․ ՊԵԿ նախագահ

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն անդրադարձել է «Ալեքս տեքստիլ» ընկերության կողմից հարկեր թաքցնելու դեպքերի բացահայտմանը, ինչի հետևանքով հարուցվել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share