Ֆրանսիայի հետ առկա են գործակցության ընդլայնման մեծ հնարավորություններ․ Արարատ Միրզոյան

Մարտի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Փարիզում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայի ԱԳ լիազոր նախարար Ժան-Բատիստ Լըմուանի համանախագահությամբ անցկացվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված «Ֆրանսիա-Հայաստան համագործակցության հեռանկարներ» համաժողովի բացման արարողությանը: 

Համաժողովի մեկնարկին  իր ելույթում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը անդրադարձել է հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների զարգացման հեռանկարներին՝ ընդգծելով, որ երկու ժողովուրդների միջև ձևավորված հարյուրամյակների պատմություն ունեցող ավանդական կապերը կարևոր հիմք են հանդիսացել հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունների զարգացման համար: 

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ չնայած 30-ամյա հայ-ֆրանսիական հարուստ օրակարգին՝ առկա են համագործակցության ընդլայնման մեծ հնարավորություններ, մասնավորապես՝ տնտեսական, ենթակառուցվածքների, կրթական, առողջապահական, մշակութային և այլ ոլորտներում: 

Շեշտվել է, որ առկա է երկուստեք վճռականություն՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների ոգով ընդլայնելու հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությունը՝ այն համահունչ դարձնելով երկու ժողովուրդների բարեկամությանն ու բարձրաստիճան սերտ քաղաքական երկխոսության մակարդակին։

Որպես տնտեսական օրակարգի զարգացման կարևոր հանգրվան առանձնահատուկ կարևորվել է  նախորդ տարվա դեկտեմբերին Փարիզում կայացած տնտեսական հարցերով աշխատանքային խմբի համատեղ հանդիպումն ու հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության հնգամյա ճանապարհային քարտեզի ստորագրումը:

Ամփոփելով ելույթը՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերություններն իրենց 30-ամյակն են թևակոխում կարևոր ձեռքբերումներով, որոնց խորացման ու ամրապնդման համար առկա է  երկկողմ պատրաստակամություն և մեծ ներուժ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը սահմանում հարաբերականորեն կայուն է. ՊՆ

Հաջորդը

Քննարկվել են սահմանային միջադեպերը

Առնչվող նյութեր
Դիտել

Նիկոլ Փաշինյանի ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ, որում մասնավորապես ասված…
Դիտել

ԱԺ-ն վաղը կքննարկի 33 ընդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցը

ՀՀ ազգային ժողովի խորհուրդը հուլիսի 14-ին արտահերթ նիստ կանցկացնի, օրակարգում ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share