Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը. Ֆրանսիայի ԱԺ նախագահ

Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը. այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեն։

«Ինչպես գիտեք, և Սենատը, և Ազգային ժողովն ընդունել են բանաձևեր՝ դատապարտելով Հայաստանի սահմանին Ադրբեջանի ագրեսիան և ԼՂ շրջափակումը։ Ինչ վերաբերում է ԼՂ անկախության ճանաչմանը, դուք գիտեք Ֆրանսիայի դիրքորոշումը. այսօր Ֆրանսիան չի ճանաչում այդ անկախությունը, և սա՝ համապատասխան միջազգային իրավունքին, որին մենք ենթարկվում ենք»,-Երևանում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոյանի հետ ասուլիսի ժամանակ նա նշել է Յաել Բրաուն-Պիվեն։

Միաժամանակ նա նշել է, որ իրենց  համար պարտավորություն է լինել այստեղ, որովհետև առկա են լարվածություններ. 

«Պետք է կանգնած լինենք եղբայրական ժողովուրդների և երկրների կողքին, որոնց տարածքային ամբողջականությունը ենթարկվում է սպառնալիքների և հարձակումների:Սեպտեմբերյան իրադարձություններն աղմուկ հանեցին Ֆրանսիայում, և Ազգային ժողովն արձագանքեց այդ աղմուկին: Մենք մի բանաձև ընդունեցինք, որը պահանջում է Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիայի դադարեցում և Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատում: Դիմեցինք նաև Ֆրանսիայի կառավարությանը՝ շարունակել իր միջնորդական գործունեությունը, ամրապնդել աջակցությունը Հայաստանին, ՀՀ-ի և Ադրբեջանի միջև քննարկումների գործընթացը վերահաստատել, որպեսզի վերջապես մշակվի որոշակի լուծում»,- նշել է Ֆրանսիայի ԱԺ նախագահը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի ԱԱԾ-ն պետական դավաճանության նոր դեպք է բացահայտել

Հաջորդը

ՀԲ-ն գնահատում է, որ 2022 թվականի տնտեսական աճը կկազմի 10.8 տոկոս, որն ամենաբարձրն է տարածաշրջանում

Առնչվող նյութեր
Դիտել

Վահրամ Դումանյանը և Կարո Փայլանն անդրադարձել են Թուրքիայի քաղաքացի հայերի կրթության ոլորտի խնդիրներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին: Վահրամ…
Դիտել

Արձանագրվել է շահութահարկի շուրջ 32.9 մլրդ դրամ աճ.ՊԵԿ

2022թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին Պետական եկամուտների կոմիտեն հարկային եկամուտների և պետական տուրքի գծով  ապահովել է շուրջ 632  միլիարդ դրամ՝…
Դիտել

Վրաստանի վարչապետն արձագանքել է ՌԴ կողմից վիզային ռեժիմի չեղարկման վերաբերյալ քննադատություններին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կոչ է արել բոլոր այն երկրներին, որոնց դուր չի եկել Վրաստանի քաղաքացիների համար վիզաները…
Դիտել

Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվություն` ինչպես ամբուլատոր պոլիկլինիկական, հիվանդանոցային կազմակերպություններ դիմելիության, այնպես…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share