2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև օրս Արցախի տարածքում հայտնաբերվել եւ ոչնչացվել է 558604 հատ տարբեր տեսակի արկ և զինամթերք

Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ 2021թ. ապրիլի 5-ից մինչև ապրիլի 9-ը ներառյալ «Հումանիտար Ականազերծման Կենտրոն» հիմնադրամի կողմից Այգեստան գյուղի տարածքում հայտնաբերված է և ամբողջությամբ ոչնչացված է 6354 հատ տարբեր տեսակի արկ և զինամթերք:

Աշխատանքներ են տարվել նաև Մարտունու շրջանի տարածքներում և քաղաք
Մարտակերտում : Արդյունքում Մարտունու շրջանի տարածքում հայտնաբերվել 161 հատ, և ոչնչացվել է 570 հատ տարբեր տեսակի արկ և զինամթերք, իսկ Մարտակերտ քաղաքում հայտնաբերվել է 10 հատ և ոչնչացվել է 111 հատ տարբեր տեսակի արկ և զինամթերք:

Այս պահին աշխատանքները շարունակվում են Այգեստանի, Խնածախի, Մարտակերտի շրջանի, Մարտունու շրջանի Կարմիր Շուկա, Բերդաշեն և Ննգի գյուղերի տարածքներում ։

Կատարված աշխատանքների արդյունքում, 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև օրս ընկած ժամանակահատվածում, հանրապետության տարածքում հայտնաբերված և ոչնչացված է 558604 հատ տարբեր տեսակի արկ և զինամթերք:

2020թ. նոյեմբերի 22-ից «Հումանիտար Ականազերծման Կենտրոն»-ը ականազերծման աշխատանքները իրականացնում է Ռուսաստանի Դաշնության ականազերծման կենտրոնի հետ, իսկ 2020թ. դեկտեմբերի 7-ից նաև Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության սակրավորական խմբի հետ համատեղ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պատվաստվելու են ռիսկի խմբի անձինք․ Անահիտ Ավանեսյան

Հաջորդը

Դրամի արժեզրկումը տնտեսության արտացոլանքն է.Կառլեն Խաչատրյան (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանը ներկայացնող հրաձիգները արծաթե մեդալներն են նվաճել ISSF-ի Գրան Պրիում

Հայաստանը ներկայացնող հրաձիգները հաջող են մեկնարկել նոր մրցաշրջանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Հայաստանի հավաքականի անդամները` Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Կարապետյանը  Սլովենիայի Ռուժ…
Դիտել

Սահմանային խախտումներ Մարտունու և Մարտակերտի շրջաններում. ԱՀ ՆԳՆ

Նոյեմբերի 25-ին ժամը 11:55-ին Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի բնակիչ Ս. Գրգորյանը ոստիկանության շրջանային բաժնի նույն համայնքի բաժանմունք…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share