2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի մայսի 16-ը հայտնաբերվել է 316 ավիացիոն ռումբ

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, խաղաղ բնակավայրերի ուղղությամբ թիրախավորված հրթիռակոծությունից հետո, ԱԻ պետական ծառայության սակրավորները՝ գործընկեր կառույցների հետ միասին, առ այսօր շարունակում են չպայթած և կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքի հայտնաբերման գործընթացը: Այս մասին տեղեկացնում է ԱԻ պետական ծառայությունը։

2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի մայսի 16-ը ներառյալ, ԱՀ ամբողջ տարածքում իրականացված հետախուզական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 2198 պայթուցիչ, հակատանկային 43 ական, հակահետևակային 9 ական, 76 հրթիռ, 2279 կաստային հթիռ, 2027 զենիթային արկ, 9416 թնդանոթի արկ, 76 հատ հրթիռ, փոքր տրամաչափի 2360 հատ զինամթերք, 316 ավիացիոն ռումբ, 151 հատ ձեռքի նռնակ, 58 նռնականետի նռնակ:

Բնակչության ազատ ու անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով, միջշրջանային և համայնքային ճանապարհահատվածներում, ինչպես նաև գյուղատնտեսական և զբոսաշրջային նշանակության տարածքներում՝ նշված ժամանակահատվածում մաքրվել է շուրջ 190 հա տարածք:

Սակրավորական աշխատանքները շարունակվում են:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվում է լարվածության աճի միտում․ Նիկոլ Փաշինյան

Հաջորդը

Եռակողմ պայմանավորվածություններն այլընտրանք չունեն

Առնչվող նյութեր
Դիտել

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը: Դեկտեմբերի 4-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց հայոց առաջին…
Դիտել

Սիրիայում հրթիռակոծության է ենթարկվել ամերիկյան ռազմաբազան

Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազան այսօր առավոտյան ենթարկվել Է հրթիռակոծության, տուժածներ չկան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել…
Դիտել

ՀՀ ԱԳՆ-ում քննարկվել է լիբանանահայ համայնքի խնդիրները

Ապրիլի 26-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպել է Լիբանանի նախագահի հատուկ բանագնաց, Երիտասարդության և մարմնակրթության հարցերի նախարարի…
Դիտել

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 21. 2 հա տարածքում բռնկված հրդեհները

Հուլիսի 30-ից օգոստոսի 2-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 33 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share