2022 թվական ենք մտնում բարեփոխումների բավական լուրջ մեկնարկով. Նիկոլ Փաշինյան

Մեկնարկել է կառավարության այս տարվա առաջին նիստը: Նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2022 թվական ենք մտնում բարեփոխումների բավական լուրջ մեկնարկով։

«Նախ ուզում եմ նկատենք, որ մենք շատ երկար տարիների քննարկումներից հետո ի վերջո կայացրինք այս որոշումը, որ ամանորյա ոչ աշխատանքային օրերի թիվը կրճատենք, ինչը, կարծում եմ, արդարացված որոշում է։ Ըստ էության մենք պետք է արձանագրենք, որ այս որոշմամբ մենք ընդգծում ենք, որ առաջիկա տարիներին ավելի շատ պետք է կենտրոնանանք աշխատանքի և կոնկրետ արդյունքների վրա։ Միաժամանակ, պետք է ընդգծել, որ սրանով մենք մեր քաղաքացիների հանգստի իրավունքը որևէ կերպ չենք նսեմացնում, որովհետև աշխատող քաղաքացիների համար օրենսդրությամբ սահմանված է 20 աշխատանքային օրվա արձակուրդ։ Սրան գումարած մենք 12 օր ունենք ոչ աշխատանքային օրեր։ Եվ ուզում եմ ընդգծել, որ այս քաղաքականությունն անցողիկ չէ, մենք պետք է կյանքի այս ռեժիմին սովորենք, որովհետև մենք մտադիր չենք որևէ փոփոխություններ անենք։ Մենք մեր քաղաքական որոշումը կայացրել ենք և այսպես շարժվելու ենք առաջ»,- ասաց Փաշինյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 129 նոր դեպք

Հաջորդը

Խնդրում եմ որևէ մեկը չթերագնահատի ծխախոտի նեգատիվ ազդեցությունը մեր հանրային առողջության վրա. Նիկոլ Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Կոռուպցիայի՝ մեր երկրին հասցված վնասը պետք է վերականգնվի. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե և ներկա գտնվել Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան և կառույցի կազմավորման…
Դիտել

Արցախի սպաների կողմից սպանություններ կատարելու վերաբերյալ ՌՈՄԱՆ հայտարարությունը քննության կառնվի

Սույն թվականի նոյեմբերի 30-ից ոցիալական ցանցերում տարածվում է ֆեյսբուքյան օգտատեր Ռոման Բաղդասարյանի մասնակցությամբ տեսանյութն այն մասին, որ Արցախի…
Դիտել

Սյունիքի   ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share