2023թ. ՀՀ բյուջեից Արցախին կտրամադրվի 144 միլիարդ դրամ

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ-ում ներկայացրել է 2023թ. պետական բյուջեով Արցախին հատկացվելիք գումարների չափին։

Նրա խոսքով, հաջորդ տարվա բյուջեով Արցախի ֆինանսավորումը նախատեսված է 144 միլիարդ դրամի չափով. «Այս տարեսկզբին նույնպես 144 միլիարդ դրամ էր: Մենք Արցախի կառավարության մեր գործընկերների հետ տարվա ընթացքում բազմիցս ենք վերադառնում այն հարցին, թե ֆինանսական միջոցների կարիքն ինչպիսին է, և որոնք են այն խնդիրները, որ առաջնահերթ լուծում են պահանջում: Դրանց մի զգալի մասը բնակարանային շինարարությանն է վերաբերում, որոնք շատ մեծ տեմպերով այս տարվա ընթացքում իրականացվում են, այդ թվում՝ ՀՀ Կառավարության շատ մեծ աջակցությամբ»:

Նախարարը նաև հավելել է, որ եթե ընթացքում ի հայտ գան այնպիսի խնդիրներ, որոնք պահանջում են ՀՀ Կառավարության ուշադրությունը, ապա դրանք կքննարկվեն ու կստանան համապատասխան լուծումներ կամ հավելյալ հատկացումներ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության աշխատակիցը մեղադրվում է պետական դավաճանության համար

Հաջորդը

2023 թվականի պետական բյուջեով նախատեսվող կապիտալ ծախսերը կաճեն 49 տոկոսով

Առնչվող նյութեր
Դիտել

Պահանջում ենք զինել Սյունիքի բնակչությանը. ԱԺԲ հայտարարությունը

Պահանջում ենք կազմակերպել, զինել և պատրաստել Սյունիքի և մյուս վտանգված գոտու բնակչությանը: Այս մասին հայտարարություն է տարածել Ազգային…
Դիտել

Պեսկովը պատասխանել է Փաշինյանի դիտարկումներին

Ռուսաստանի և Հայաստանի միջև տարբեր մակարդակներում սերտ շփումները թույլ կտան հստակեցնել հարցերը, որոնք Երևանն ունի՝ կապված ռուս խաղաղապահ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share