2023թ. հուլիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը՝ 717 766 է

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2023 թ. հուլիս ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 717 766, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 41 422-ով կամ 6.1%-ով:

Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, որ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով`  2023 թ. հուլիս ամսվա ընթացքում իրականացվել է 57.1 մլն գործարք` 1037.6 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային  2.8 մլն գործարքով կամ 5.3%-ով, իսկ արժեքային` 151.8 մլրդ ՀՀ դրամով կամ 17.1%-ով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հրապարակվել են Տվերի մարզում կործանված ինքնաթիռի բոլոր ուղևորների անունները

Հաջորդը

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 69․6 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Առնչվող նյութեր
Դիտել

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա

Հունվարի 25-ին, ժամը 03:48-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենյաց լեռնանցքում ավտոմեքենան արգելափակվել է…
Դիտել

Մեդալների հաշվարկով Հայաստանը առաջինն է

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը մեդալային հաշվարկով զբաղեցնում է առաջին տեղը։  8…
Դիտել

Հայաստանը շահագրգռված է ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկայի զարգացմամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի՝ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ հայտարարել է, թե ԵԱՏՄ անդամ երկրների միջև…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share