2027-ից ՀՀ-ում բոլորն առողջապահական ապահովագրություն կունենան

ՀՀ կառավարության նիստում հաստատվեց առողջության համապարփակ ապահովագրության համակարգի հայեցակարգը։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ներկայացնելով հայեցակարգը, նշել է, որ դրա կիրառման աշխատանքները կսկսվեն այս տարվանից։ 

Ըստ նրա՝ դա կլինի նախապատրաստական փուլը, երբ կհաստատվեն ծառայությունների փաթեթը, փաթեթի գները և պետության կողմից համաֆինանսավորման չափերը։ Ավանեսյանը տեղեկացրեց, որ 2024թ. պետպատվերի շահառուների խմբերը կհավասարեցվեն, ու նրանց տրամադրվող ծառայությունները կլինեն նույնական։

«2024թ կունենանք համապարփակ ապահովագրական փաթեթով ապահովագրված քաղաքացիների խումբ և կսկսենք արդեն կամավոր ապահովագրության շրջանակներում ներառել նաև այլ ցանկացողների։ 2025թ. պետության կողմից կներառվեն թոշակառուները՝ որպես ևս մեկ կարևոր պաշտպանության խումբ, և նրանք ևս կօգտվեն ապահովագրական փաթեթի ողջ ծառայություններից։ Այս տարիներին կշարունակվի կամավոր ապահովագրական շրջանակներում քաղաքացիների ներառումը։ 2027թ. արդեն կունենանք պարտադիր ապահովագրական ամբողջ ծածկույթը՝ ամբողջ բնակչության համար»,-նշեց նախարարը։

Ավանեսյանի խոսքով՝ փուլային ներդրումն արդյունավետ կլինի, քանի որ այս ընթացքում նաև առողջապահության համակարգի բարեփոխումներ են արվում, որոնք վերաբերում են ենթակառուցվածքների բարելավմանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԵԱՍՄ համայնքային հիմնարկի երկու աշխատակից դանակահարվել են

Հաջորդը

Երկու հոգու դանակահարման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Առնչվող նյութեր
Դիտել

Ձերբակալություն՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու գործով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական…
Դիտել

Նվազագույն ամսական աշխատավարձը կդառնա 75 հազար դրամ

Հայաստանում 2023 թվականի հունվարի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձը կբարձրանա՝ դառնալով 75 հազար դրամ՝ գործող 68 հազար դրամի փոխարեն:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share