25 միավոր «Կամազ-4308» ՊՆ-ից փոխանցվեց ԱԻՆ-ին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության առաջարկով, այսօր կառավարության որոշմամբ, պաշտպանության նախարարությանից «Կամազ-4308» 25 (քսանհինգ) միավոր տրանսպորտային միջոց հետ վերցվեց եւ փոխանցվեց արտակարգ իրավիճակների նախարարությանը:

Ըստ որոշման հիմնավորման, ԱԻՆ փրկարար ծառայությունն արտակարգ իրավիճակներում եւ ռազմական դրության ժամանակ իրականացնում է մարդկանց կյանքի փրկումն ու առողջության պահպանումը, կազմակերպում եւ իրականացնում է փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի, որոնողափրկարարական, վթարավերականգնողական եւ հրդեհաշիջման աշխատանքներ:

«Դեպքերին արագ եւ առավել օպերատիվ արձագանքելու, խոշոր հրդեհների ժամանակ անտառային եւ դժվարամատչելի հատվածներում հրդեհաշիջման համար նախատեսվող գույք եւ անհրաժեշտ սարքավորումներ տեղափոխելու, շարժական խոհանոցների միջոցով սննդի մատակարարումը ապահովելու նպատակով» էլ որոշվել է մեքենաները ՊՆ-ից ԱԻՆ տեղափոխել:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՄԻԵԴ-ում Հայաստան ընդդեմ Թուրքիա գանգատը գտնվում է քննության փուլում

Հաջորդը

Կառավարությունը 168 մլն դրամ է հատկացրել Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնին

Առնչվող նյութեր
Դիտել

Այցելեցի Հայաստան՝ Ֆրանսիայի եղբայրական երկիր. Ֆրանսիայի նախագահի թեկնածուն գրառում է կատարել

Ֆրանսիական Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար, Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը Հայաստան կատարած այցելության վերաբերյալ գրառում է կատարել «Ֆեյսբուք»…
Դիտել

Ադրբեջանական բեռնատարների մոտով անցնելիս արցախցի վարորդի մեքենան կողաշրջվել է

Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ Ստեփանակերտ-Սզնեք ավտոճանապարհի 20-րդ կմ-ին՝ տրանսպորտային պատահար է տեղի ունեցել: ԱՀ քաղաքացի Ա.Ս.-ն իր…
Դիտել

Արցախում ռուս խաղաղապահների մանդատը 15-20 տարով երկարացնելու առաջարկը Սոչիում չընդունվեց․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղապահների մանդատի հարցին նշեց, որ Սոչիում հայկական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share