30.000 նստատեղ ունեցող ֆուտբոլային մարզադաշտ ունենալը հանապազօրյա խնդիր է․ Կարեն Գիլոյան

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանում ներկայացրեց առաջարկ Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում գտնվող մարզակառույցը մասնավորեցման ցուցակից հանելու և ԿԳՄՍ նախարարությանը հանձնելու մասին:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ նախատեսում են հիմնել նաև առողջավերականգնողական կենտրոն մարզիկների համար:
«Այսօր արդեն հայկական սպորտը դարձել է հետաքրքիր ներդրողների համար, և մի քանի ծրագրերով դիմել են մեզ այդ կենտրոնը կառուցելու»,- նշեց Կարեն Գիլոյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի դիտարկմանը՝ պետք է օր առաջ մտածել առնվազն 30.000 նստատեղ ունեցող ֆուտբոլային մարզադաշտ ունենալու մասին, ԿԳՄՍ փոխնախարարն արձագանքեց. «Դա հանապազօրյա խնդիր է, և Հայաստանի հավաքականի՝ հպարտություն ներշնչող խաղի ֆոնին այսօր այնպիսի պահանջարկ է առաջացել, որ ես ձեզ վստահեցնում եմ՝ հանրապետության կեսը ինձնից նեղացած է այս պահին, որ տոմս չեմ կարողանում տալ, բայց ստադիոնի չափն է այդքան»: 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանի ԶՈւ գլխ․ շտաբի պետը մեկնել է Թուրքիա

Հաջորդը

Սեֆիլյանին ԱԱԾ են կանչել

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանը ռուս զբոսաշրջիկների շրջանում ճանաչվածությամբ երկրորդ տեղում է. Ալեքսեյ Օվերչուկ

Հայաստանը ռուս զբոսաշրջիկների արտասահմանյան ուղևորություններում երկրորդ տեղն է զբաղեցնում։ Մոսկվան և Երևանը կշարունակեն ամրապնդել զբոսաշրջային կապերը։ Այս մասին…
Դիտել

Էրդողանի խոսնակը ՀՀ-ի հետ սահմանների մասնակի բացումը կրկին կապել է հայ-ադրբեջանական գործընթացի հետ

Թուրքիայի նախագահի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը թուրքական «A Haber» հեռուստաալիքի եթերում պատասխանել է նաև ՀՀ-ի հետ…
Դիտել

Համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Նոյեմբերի 29-ին ոստիկանության Կապանի բաժնի համայնքային ոստիկանները շրջիկ ծառայություն իրականացնելիս Կապան-Ծավ ճանապարհին կանգնեցրել են 56-ամյա կապանցու վարած «Զիլը»:…
Դիտել

ԼՂ նախագահն Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 20-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share